Այսօր՝ 2019-08-23 | RSS | FACEBOOK

Փաշինյանը Ջերմուկի այցով փորձում է մաշեցնել հանրային դժգոհության ալիքը եւ ժամանակ ձգել. Աշոտյան Ցանկացած փորձ՝ բիրտ ուժով լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին. հայտարարություն ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը ՊՆ ավտոմեքենայի վթարի դեպքով նյութեր են նախապատրասվում «Անգրագետ Պողոս» ձևակերպումը, կարծում եմ, լավագույնը չէր. Բաբկեն Թունյան «Տարիների հեռվից գուցե հասկանանք, թե ինչպես երկրի ղեկը վստահեցինք բանակից թռած դասալիքներին». Լուսինե Հարոյան Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՔԿ «Միայն Հայաստանում կարող է լինել կալանավոր, դատական գործ, բայց չլինել դատավոր ու դատական նիստ». Արայիկ Պապիկյան ՀՀ դեսպանը Բելառուսի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է ՏՏ եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության առավելությունները Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Ստեղծվել է Եվրասիական մայրցամաքի տրանզիտային համաժողովի կազմակերպման աշխատանքային խումբ Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կմեկնի Բելառուս Նավալնին ազատ է արձակվել 30-օրյա կալանքից հետո ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ Անասունի գողությունները մեր լեռներում չեն բացահայտվում, հետաքրքիր է ինչո՞ւ. Եզդի բնակչի բաց նամակը՝ Փաշինյանին Դավիթաշենում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մատուցողների վիճաբանությունն ավարտվել է 3 հոգու դանակահարությամբ «Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի հավասարակշռված շահի վրա». Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին
Երկրաշարժ Արցախում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Երկրաշարժ Հայաստանում Հայոց լեզուն Ջավախքի դպրոցներում գրեթե ոչնչացված է. Նժդեհ Ջավախքցի «Եթե իմանայիք, որ Սերժը, Լֆիկը, Նեմեցը, SAS-ի Արտակը, չյոռնի Գագոն, Տարոնը և մնացածը պատասխանատվության չեն ենթարկվելու, դուրս կգայի՞ք հեղափոխություն անելու». Գևորգ Աճեմյան «Նիկոլը արձակուրդն է վայելում, իսկ արտագաղթը շարունակվում է». Էդուարդ Շարմազանով Այսօր մահացած զինծառայողը կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. նոր մանրամասներ Հայկ Մարությանը ցանկացել է հրաժեշտ տալ քաղաքապետի պաշտոնին. Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել. «Իրավունք» Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից. Արմեն Աշոտյան «Կարծես՝ շատ քչերին է հետաքրքրում Ախթալայի պոչամբարը». Դանիել Իոաննիսյան Լուրը պատվիրել է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդի. Աննա Հակոբյանի գրասենյակ Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային «Քշի վրեքները». Վայոց Ձորում մայր արջն ու քոթոթները սարսափահար փախչում են իրենց հետապնդող մեքենայից (տեսանյութ) Ռուսաստանում ջրհեղեղի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են կորել Մերկ տղամարդիկ՝ Կիևի կենտրոնում Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան Կոստան Զարյանի արխիվը նվիրաբերվել է Մատենադարանին Արցախում ողբերգական վթարի հետեւանքով զոհված 5 քաղաքացիները Սյունիքից են՝ մի ընտանիքից. մանրամասներ Ղարաքիլիսայում գտնվող Սուրբ Թադեւոսի վանքում աստվածային պատարագ են մատուցել Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Փաշինյանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել»․ ռուս քաղաքական վերլուծաբան․ «168 Ժամ»

 

Ներկայացնում ենք «168 Ժամի» հարցազրույցը ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ։

Օրերս ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրեց, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ դատական բարեփոխումների համար աջակցություն տրամադրել, ավելին՝ այս տարվա համար ֆինանսավորումը կրկնապատկվել է՝ հասնելով 70 միլիոն եվրոյի։ ԱՄՆ Կոնգրեսում վերջերս երկու հայամետ բանաձև ընդունվեց, դեմոկրատ կոնգրեսմեն Ֆրանք Փալլոնն իր հերթին՝ պատրաստում է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության դեպքում խրախուսելու է ԱՄՆ Պետդեպին՝ ՀՀ-ին վերաբերվել՝ որպես ռազմավարական դաշնակցի։ Վերջին օրերին ՀՀ երկու բարձրաստիճան պատվիրակություն էր ԱՄՆ-ում բանակցությունների նպատակով։ Ակնհայտորեն մեծացել է Արևմուտքի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, կամ՝ եթե ոչ վեկտորի փոփոխություն, այլ արտաքին քաղաքական տեղաշարժեր։

– Իհարկե, հնարավոր է։ Մենք հետևում ենք, նկատում ենք այդ փոփոխությունները, տեսանք, որ ՀՀ ԱԺ խոսնակն իր ողջ դեսանտով մեկնեց ԱՄՆ, ինչ-որ բաներ խոսեց, խնդրեց պատժամիջոցներ չկիրառել Իրանի նկատմամբ, ասաց, որ ՀՀ ժողովրդավարության համար պետք է վճարել։ Ըստ իս՝ սա նշանակում է, որ հայերը խաղում են երկակի ստանդարտներ, երկակի խաղ Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Ներկայումս նրանք փորձում են ցույց տալ, որ վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչը նշանակում է, իրենց պատկերացումների համաձայն, որ այդտեղ աշխատելու են թե՛ ռուսների, թե՛ արևմտյան մյուս գործընկերների հետ։

Սակայն իրավիճակի վերահսկողությունը Հայաստանը կորցնում է։ Ամերիկացիները կտրուկ կերպով ավելացրել են ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ԱՄՆ-Ադրբեջան ռազմական ոլորտում համագործակցությունն էապես խորանում է, սա շատ վատ նշան է Հայաստանի համար, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և այստեղ հավասարակշռության խնդիր կա, քանի որ Հայաստանին տրվող աջակցությունը և Ադրբեջանին տրվող աջակցությունն անհամեմատելի է (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը զգալիորեն ավելացրել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը՝ 2018թ. և 2019թ. հարկային տարում այդ թիվը հասցնելով 100 միլիոն դոլարի, այն դեպքում, երբ նախորդ ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 3 միլիոն դոլար: Նման տվյալներ հրապարակել է Վաշինգտոնում տեղակայված Անվտանգության աջակցության մոնիտորը։ Ավելին, Հայաստանի դեպքում խոսքը 7 միլիոն դոլարի մասին է.- Ա.Մ.)։ Ռուսաստանը հետևում է, տեսնենք, թե ինչ կլինի։

– Ինչո՞վ եք Դուք դա բացատրում, և Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կարող են լինել։

– Բացատրվում է իրանական գործոնով։ Բնականաբար, անկախ իրանական գործոնից, նմանատիպ մասշտաբի ռազմական աջակցությունն Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից, Հայաստանի համար, որը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, բացասական լուր է։ Հետևանքներից չեմ խոսի, հետևենք՝ տեսնենք, թե ինչ կլինի։

– Ռուսաստանն ինչպե՞ս է վերաբերվում տարածաշրջանային վերոնշյալ զարգացումներին և Ձեր նշած բազմավեկտոր քաղաքականություն վարելու ՀՀ իշխանությունների որոշմանը, թեև հարկ է ընդգծել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունների Հայաստանը չի գնալու։

– Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Շատ են որակումները, թե Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, բայց ՀՀ ղեկավարությունը Մոսվայից բացարձակ անկախ քաղաքականություն է վարում, սա նշանակում է, որ պատասխանատվությունը ևս կրելու է ՀՀ իշխանությունն ամեն ինչի համար։ Բայց նշեմ, որ վաղուց արդեն երկակի ստանդարտների քաղաքականությունը չի անցնում։ ՀՀ իշխանությունը ստիպված է լինելու հիմնական գործընկեր ընտրել։ ՀՀ իշխանությունները մեկ տարվա ընթացքում տարբեր հայտարարություններով են հանդես եկել, առարկայական արդյունքներ այս ընթացքում դեռ ցույց չեն տվել, բացառությամբ, երևի թե, ինչ-որ փոքր արդյունքների։ Բոլորն են նկատում, այդ թվում՝ հայաստանյան հեղինակավոր փորձագետները, որ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը ևս «նստում» է։

– Որքանո՞վ եք հետևում ներքաղաքական իրավիճակին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Որքանով որ հետևում եմ, նկատում եմ, որ ՀՀ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ հեղափոխական ժանրից, դա արդեն հնացել է, դրա ժամանակն անցել է։ Պետք է դուրս գալ այլ ժանրի և արդյունքներ ցույց տալ, աշխատել։ Պետք է հստակ և օբյեկտիվ կերպով դիտարկել քարտեզը և հասկանալ, թե ինչ իրավիճակում է ՀՀ-ն: Հայաստանի չորս սահմաներից երկուսը փակ են, ԱՄՆ-ը հեռու է, ԵՄ-ն հեռու է։

Պետք է դիտարկել Վրաստանի օրինակը։

Նայեք Վրաստանին, հենց խոսք գնաց ռուսական պատժամիջոցներից, կտրուկ թռիչք ապրեց լարին, բենզինի գները։ Ահա և Ձեզ Վրաստանի իրական տնտեսական կախպվածությունը Ռուսաստանից։ Շատ հեռուն գնալ պետք չէ։ Բայց հայերը ևս ցանկանում են փորձել, թող փորձեն։

– Այսինքն, հնարավոր է՝ բազմավեկտոր քաղաքականությունը հանգեցնի խնդիրների նաև Հայաստանի՞ համար։

– Գուցեև հանգեցնի, գուցե՝ ոչ, իրավիճակից է կախված, քանի որ Հայաաստանն ու Ռուսաստանը կապված են շատ ոլորտներում՝ չհաշված ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

– Օրերս ադրբեջանական կողմը հայկական դիրքերը թիրախավորել էր Նախիջևանից։ Ինչո՞վ եք դա բացատրում։

– Դա խուլիգանություն է պարզապես։ Նախիջևանն Ադրբեջանի կողմից ղեկավարվող պրոտեկտորատ գոտի է։ Չեմ կարծում, որ պետք է լուրջ այլ իմաստներ փնտրենք այդ կրակոցներում։

– ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից առաջընթաց ակնկալո՞ւմ եք մոտ ժամանակահատվածում։

– Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու։ Թող նա ինքը բացատրի, թե ինչ է ասում, հետո ես կխոսեմ այդ թեմայի մասին։

– Պարոն Տարասով, բավականին բարդ փուլ է տարածաշրջանի համար, լարված թուրք-ամերիկյան, ամերիկաիրանական, սերտացած ռուս-թուրքական հարաբերություններ, Վրաստանում ներքաղաքական զարգացումներ, որոնք արտաքին պատճառներ ևս ունեն, չկարգավորված ԼՂ հակամարտություն։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում, և դրանք ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության վրա։

– Եթե կարճ ասեմ, ապա Փաշինյանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել։ Այն պետք էր անել դեռ 5 տարի առաջ։ Ներկայումս, երբ ռուսները թուրքերի հետ են, հեղափոխությունը հայերին ոչինչ չի տա։ Մենք Թուրքիայի հետ ենք։