Այսօր՝ 2020-08-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Քաղաքացին դիմել է դատախազություն եւ հայտնել՝ «Իզմիրլյան» ԲԿ անձնակազմի մեղքով իր մայրը վիրահատությունից հետո մահացել է

 

Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Մ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ հայտնել, որ հունիսի 26-ին իր մորը՝ Ռուզաննա Մ․-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ենթարկել են վիրահատության եւ վիրահատությունից 3 ժամ անց նշված բժշկական կենտրոնում մայրը մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Կարեն Մ․-ն հայտնել է, որ մոր մահվան պատճառը եղել է նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը:

Գլխավոր դատախազությունից ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180 եւ181 հոդվածների կարգով ընթացք լուծելու համար դիմումն ուղարկվել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ նյութեր են նախապատրաստվում: