Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Լևոն Ջուլֆալակյանը՝ պաշտոնը թողնելու և իր դժգոհությունների մասին

 

Արդեն հայտնել ենք, որ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր հրաժարավել է պաշտոնից:

Լրագրողների հետ զրույցում Ջուլֆալակյանը նշեց՝ երևի շարժը սկսվել է, երբ ինքը դեմ է արտահայտվել Մաքսիմ Մանուկյանի՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելուն:

«87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանն առ այսօր ոչ մի մեդալ չունի։ Բոլորդ գիտեք, որ իր արդյունքները նա ունեցել է 80-82 կգ քաշային կարգում, դարձել է աշխարհի չեմպիոն 82 կգ քաշային կարգում։ Լավ մարզիկ է, տաղանդավոր տվյալներով, բայց կա և Արթուր Շահինյան, որ երկու անգամ բրոնզե մեդալակիր է դարձել Եվրոպայի առաջնությունում, Աշխարհի վերջին առաջնությունում։ Այնպես որ, եթե կա պայքար, դրանից պետք չէ որևէ մեկը խուսափի»,-ասաց հավաքականի մարզիչը։

Ջուլֆալակյանը նշեց, որ չնայած ինքը դեմ է եղել Մանուկյանի մասնակցությանը, սակայն ձայների մեծամասնությամբ վերջինս մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: «Երևի շարժը սկսել է այստեղից։ Բայց որոշում կայացվեց ձայների առավելությամբ, որոշում կայացվեց, որ Մաքսիմ Մանուկյանը մասնակցի։ Թե ոնց մասնակցեց, բոլորդ տեղյակ եք։ Ինձ համար, բացարձակ տարբերություն չկա մարզիկների միջև, ինձ հետաքրքրել է հաղթանակները, մեդալները։ Ես գործով եմ ապացուցել, որ կողմնապահություն չեմ անում, գնում եմ մեդալների»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյան-Կարապետ Չալյան հակասություններին, ապա հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, Արսեն Ջուլֆալակյանը 13 մեդալ ունի՝ տարբեր գույների, եթե մեդալ էլ չի վերցրել 4-րդ կամ 5-րդ տեղում է եղել։

«Կարապետ Չալյանի լավագույն արդյունքը եղել է 2016-ի Եվրոպայի առաջնությանը, բոլորս գիտենք, որ օլիմպիական խաղերից առաջ Եվրոպայի առաջնությունները զիջում են մյուսներին, քանի որ ուժեղ մարզիկները պատրաստվում են Օլիմպիական խաղերին։ Ստացել է բրոնզե մեդալ։

Ապա 2017-ին հնարավորություն է տրվել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, շատ անհաջող, մի տեղ մի շրջան է մասնակցել, մի տեղ՝ երկու շրջան։ Նույն պատմությունը կրկնվել է 2018-ին, պարտվել է։ Եթե մարզիկը երկու տարի անընդմեջ չի կարողանում իր հնարավորություններն օգտագործել, Արսեն Ջուլֆալակյանը 2019-ին մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, վերադառնում է բրոնզե մեդալով։ Հիմա, դուք ում կտա՞ք առավելությունը»,- եզրափակեց խոսքը Լևոն Ջուլֆալակյանը։