Այսօր՝ 2019-10-15 | RSS | FACEBOOK

Վանաձորում դանակահարել են 16–ամյա պատանու Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել սովորական չվերթով, էկոնոմ դասով. պարզաբանում «Էրեբունի» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթահարել դրանք. Հայկ Մարության Եվրամիությունը զենքի վաճառքի արգելք կկիրառի Թուրքիայի դեմ Ոստիկանությունը՝ Դավիթ Սանասարյանի կողմից երեխա վրաերթի ենթարկելու լուրի մասին․ armdaily.am «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան. 168.am ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Սիրիացի քրդերի և Դամասկոսի համաձայնությանը սատարելու են Ռուսաստանը և Իրանը. Վարդան Ոսկանյան Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը Թուրքիայի օսմանյան մտածելակերպը աշխարհին ներկայացնելը բոլորիս գործն է. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները «Սիրիայում Թուրքիայի ռազմագործողության հետևանքով 550 քուրդ զինյալ է սպանվել»․ Թուրքիայի ՊՆ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան Արմավիրի ավտոկայանում 17-ամյա պատանին 15-ամյա դպրոցականի է դանակահարել Մահացել է մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Իգոր Զասլավսկին Նինոծմինդայում ընտանեկան բռնության մեղադրանքով ձերբակալվել են հայր և որդի ՀՊՏՀ ուսանողներ. «Գալոյանի գրեթե բոլոր գիտական աշխատանքները արտագրված են»
«Իմ խաչը». ֆիլմ` ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած հայի մասին Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին 96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ Արթուր Ալեքսանյանը որոշել է վնասվածքով մասնակցել եզրափակչին Բուզանդի բնակիչների վտարման գործերով քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց տվել է 550.000 դոլար և 200.000 դոլար կաշառք, դատավորներին՝ 300-5.000 դոլար Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ «Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել ԱԱ. Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը. Մարուքյան Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը Փաշինյանը հանդիպել է Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ) Հայաստանի անկախության տոնին անցկացվելու է վարչապետի մրցանակաբաշխություն Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը Ջերմուկում եւ Գնդեւազում դասադուլ է. բողոքի ակցիաներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ուղիղ) Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Ռումինիայի Սենատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու նախագիծ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

«Ծիրանի ծառ»-ի հյուրերը հաց կկիսեն ուջանցիների հետ

 

Սեպտեմբերի 14-20-ն Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևանում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ մեկ շաբաթ փառատոնի արտասահմանյան և տեղական բոլոր մասնակիցները կապրեն հյուրընկալ ուջանցիների տներում, յուրաքանչյուր օր հաց կկիսեն նրանց հետ և հնարավորություն կունենան մոտիկից ճանաչել հայկական կենցաղն ու մշակույթը:

Փառատոնի ընթացքում հանդիսատեսն ու հյուրերը կհրավիրվեն զանազան համերգների, քննարկումների և էքսկուրսիաների: Իսկ երեկոյան բոլորը կհավաքվեն Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում՝ մասնակցելու բացօթյա կինոցուցադրություններին: Փառատոնի բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում: Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

Փառատոնի երկու մրցութային ծրագրերում ընդգրկված է 9 կարճամետրաժ և 11 լիամետրաժ կինոնկար աշխարհի 15 երկրից՝ Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Ինդոնեզիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն: Սա շատ բազմազան ծրագիր է, որտեղ ներառված են թե՛ ազգագրական վավերագրություններ, թե՛ ավելի փորձարարական ֆիլմեր, որոնք հատում են խաղարկայինի ու ոչ խաղարկայինի սահմանը, ինչպես նաև ֆիլմեր, որոնք անդրադառնում են մերօրյա աշխարհի սուր քաղաքական ու սոցիալական խնդիրներին:

Հաղթողներին ընտրելու է փառատոնի եռանդամ ժյուրին, որի կազմում այս տարի ընդգրկված են կինոգետ, կինոպատմաբան, Հարավսլավական կինոարխիվի նախկին տնօրեն և «Filmograf» ամսագրի գլխավոր խմբագիր Բոժիդար Զեչևիչը (Սերբիա), կինոպրոդյուսեր, Էթնոաշխարհագրական հետազոտությունների հիմնադրամի աշխատակից և Մոսկվայի «Դոկեր» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչ Մարիա Չուպրինսկայան (Ռուսաստան) և ֆիլմերի իրավունքների ձեռքբերման մասնագետ Շահեն Բազիլը (Իրան):

Փառատոնի բացմանը կցուցադրվի ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևի «Վերջին օրը» կարճամետրաժ ֆիլմը:

Փառատոնի հաղթողները կհայտարարվեն սեպտեմբերի 19-ին Ուջանում՝ փակման արարողության ժամանակ, և կպարգևատրվեն հատուկ այս առիթով պատրաստված ավանդական հայկական գորգերով: Սեպտեմբերի 20-ին հաղթող ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում: