Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի պրեմիերաներով

 

90-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանի սկիզբը կազդարարի պրեմիերաներով: Սեպտեմբերի 14-ին ու 15-ին երեխաներին կներկայացվի ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի «Մատնաչափիկ» ներկայացումը (բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան): Այնուհետև բեմ կբարձրանա հայ դասական Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա արված դրաման (բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան), իսկ Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» հանրահայտ պիեսը նորովի կներկայացվի բեմադրիչ Ռաֆայել Գրիգորյանի ռեժիսուրայով:

ՊՀԹ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոբելյանական տարին աչքի կընկնի նաև թատրոնի 90-ամյա ուղին ներկայացնող գրքի շնորհանդեսով ու տոնական այլ միջոցառումներով: