Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Հայաստանի անկախության տոնին անցկացվելու է վարչապետի մրցանակաբաշխություն

 

այաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումրիում։ Տոնական միջոցառումները սկսվելու են ժամը 11։00-ից ու շարունակվելու են մինչև 23։00-ն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Վերջինս ներկայացրեց օրվա ընթացքում նախատեսված միջոցառումները՝ երաժշտական ծրագիր, հանրային քննարկում, ցուցահանդես, ֆիլմի դիտում: Իսկ ահա ժամը 19։00-ին Վարդանյանց հրապարակում տեղի է ունենալու գալա համերգ՝ հայ և արտասահմանյան հայտնի երգիչների, երաժիշտների մասնակցությամբ։ Լինելու է օդապարիների փառատոն։

Սեպտեմբերի 21-ին առաջին անգամ կանցկացվի վարչապետի մրցանակաբաշխություն «Մեր ժամանակների հերոսը» խորագրով, որին կմասնակցեն մարդիկ, ովքեր փոխում են իրենց շրջապատի կյանքը, սեփական ուժերով բզինես են ստեղծում, ապագան կապում են Հայաստանի հետ։ Ասուլիսում ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ առաջին մրցանակաբաշխության հյուրերն են լինելու վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։

Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների բյուջեն կազմում է 220 միլիոն դրամ։