Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ախալքալաքի կենտրոնական հրապարակի մուտքն արգելափակված է. մեծ շուքով նշվելու է Եվրոպայի օրը

 

Սեպտեմբերի 21-ին Ախալքալաքում մեծ շուքով նշվելու է Եվրոպայի օրը, հայտնում է Jnews.ge-ն: Կենտրոնական հրապարակում նախապատրաստական աշխատանքներն են տարվում, ուստի այնտեղ մուտքը բոլոր կողմերից արգելափակված է:

Երեկ առավոտվանից փակ են Նալբանդյան-Չարենց, Թամար Թագուհի-Չարենց, Ազատություն-Ճավճավաձե և Ազատություն–Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկները: Այսօր քաղաքի կենտրոնում երթևեկությունը կլինի սահմանափակ: Մուտքերը հրապարակ բացվելու են երեկոյան, միջոցառումներից հետո:

Տոնի պաշտոնական բացումը կսկսվի այսօր՝ 14:00-ին, երեխաների համար նախատեսված մարզական մրցումները կանցկացվեն 15:00-16:00-ն:

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը կներկայացվեն երաժշտական համարներ և մի շարք զանազան խաղեր:

Ախալքալաքում Եվրոպայի օրվա տոնակատարությանը կմասնակցի նաև Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը: