Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Խուզարկվել են դեղատներ, տնօրենները ձերբակալվել են (տեսանյութ)

 

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերում հոգեմետ դեղահաբեր։ Սեպտեմբերի 19-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լիրիկա գրառմամբ չորս դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, թե տղամարդը կոնկրետ ո՛ր դեղատներից և որքան դրամով է ձեռք բերել հոգեներգործուն դեղահաբերը։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, ոստիկանության ծառայողները խուզարկություններ կատարեցին Կոմիտասի և Արշակունյաց պողոտաներում գտնվող դեղատներից երկուսում՝ հայտնաբերելով համապատասխանաբար 582 և 150 հատ լիրիկա տեսակի դեղահաբ։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն կատարեցին նաև Երևանի Քաջազնունու փողոցում գործող դեղատներից մեկում, որտեղից ևս հայտնաբերվեց նույն դեղահաբից 111 հատ։

Դեղատների տնօրենները ձերբակալվել են։

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։