Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Փաշինյանը ղարաբաղյան հարցում «գնդակը» տեղափոխում է Բաքվի կիսադաշտ. verelq.am

 

«Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում բանակցել ԼՂ ժողովրդի հետ, նրանք ցանկանում են տարածքներն՝ առանց ժողովրդի: Ադրբեջանի իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիևին կոչ եմ անում ընդունել բանաձև, որը կստեղծի պայմաններ՝ խաղաղ գործընթացում առաջընթացի համար: ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է համատեղ աշխատենք այս բանաձևն իրականության դարձնելու համար»: Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը կարգավորման նոր բանաձև է ցանկանում առաջ բերել՝ լուծում, որն ընդունելի կլինի Արցախի, ՀՀ-ի և Ադրբեջանի համար: Այս մասին գրում է verelq.am-ը: Սակայն ինչ ընդունելի կլինի Արցախի և ՀՀ-ի համար՝ Արցախի անկախություն կամ միավորում Հայաստանի հետ, 180 աստիճանով հակասում է Բաքվի դիրքորոշմանը, որը հայտարարում է ոչ միայն այսօրվա Արցախը իր 12.000 քկմ տարածքով հետ բերելու մասին, այլ նաև Երևանն ու Սյունիքն է ներկայացնում ադրբեջանական «պատմական տարածքներ»:

Փաշինյանի առաջ քաշած փոխզիջումային տարբերակը տորպեդահարվելու է Բաքվի և անձամբ Իլհամ Ալիևի կողմից: Նա տարիներ շարունակ վարել է Արցախի հարցում ոչ մի զիջում բանաձևով արտաքին քաղաքականություն և այս պարագայում գնալ զիջումների հայկական կողմին նրա համար կլինի քաղաքական ինքնասպանություն: Փաշինյանն այս կերպ դիվանագիտական առումով միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ հայկական կողմը կոնստրուկտիվ է և պատրաստ է գնալ որոշակի զիջումների հարցը կարգավորելու համար, իսկ Բաքուն անզիջում է և փաստացի տորպեդահարում է թե՛ գործընթացը, թե՛ Մինսկի խմբի ջանքերը:

Ադրբեջանը տարիներ շարունակ թե՛ իր հասարակությունը, թե՛ բանակը պատրաստել է պատերազմի և Արցախն ուժով հետ բերելուն:

Նրանք իրենց ապագա սերունդներին պատրաստում են հայերի նոր ջարդերի՝ մանկապարտեզներում, դպրոցներում, փողոցներում ու ամենուր տարվում է հայերից արտաքին թշնամու կերպար ձևավորելու հստակ ազգային-պետական քաղաքականություն: Ալիևն ունի մաքսիմալիստական դիրքորոշում ղարաբաղյան հարցում: Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ, անգամ Արցախն առանց հայերի, ու հավակնություններ ունի ՀՀ-ի մայրաքաղաք Երևանի նկատմամբ:

Ինչ վերաբերվում է Բաքվի համար ընդունելի բանաձևին, ապա տարիներ շարունակ բանակցվում են հայկական կողմի համար անընդունելի մադրիդյան սկզբունքները՝ տարածքների վերադարձ Ադրբեջանին, ադրբեջանցի փախստականների վերադարձ, ինչը փոխելու է թե՛ Արցախի դեմոգրաֆիական դեմքը, թե՛ զրոյացնելու է Արցախի ռազմական հնարավորությունները. մադրիդյան սկզբունքները տանելու են Արցախի հայաթափման:

Անգամ մադրիդյան սկզբունքների պարագայում Բաքուն առաջնահերթ է համարում 7 շրջանների և ադրբեջանցի փախստականների վերադարձ, իսկ նախկին ԼՂԻՄ սահմաններում Արցախին խոստանում է լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

Բաքվի համար երբեք ընդունելի չեն լինելու կարգավորման այն տարբերակաները, որոնք ընդունելի կլինեն Երևանին ու Ստեփանակերտին, իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի քաղաքական և ունի միայն ռազմական լուծում:

Մադրիդյան սկզբունքները ձեռնտու չեն ՀՀ-ին ու Արցախին և Փաշինյանն ամեն կերպ փորձում է խույս տալ այդ սկզբունքների հիման վրա հարցի կարգավորումից, որպեսզի պահպանի այսօրվա ստատուս-քվոն թե՛ սահմանների առումով, թ՛ե ներքաղաքական դաշտում: Արցախյան հարցում միակողմանի զիջումները տապալելու են թե՛ Ալիևին, թե՛ ցանկացած ղեկավարի Երևանում:

Նոր պատերազմն Արցախում ստեղծելու է քաղաքական և ռազմական նոր ստատուս-քվո, ինչն էլ թելադրելու է ապագա կարգավորման վերջնական ալգորիթմ: