Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

 

Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) Հայաստանը նվաճեց 2 մեդալ, տեղեկացրին ՀԱՕԿ լրատվական բաժնից։

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը արժանացավ բրոնզե մեդալի:

Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 460 կգ (212+248) արդյունք, իսկ 2019թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը՝ 437 կգ (192+245):

Մինասյանն արծաթե մեդալ նվաճեց նաեւ պոկում ու հրում վարժություններում: Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում 6-րդն էր, իսկ հոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց երկամարտի 4 մեդալով՝ 2 ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն երկամարտում 5 ոսկե մեդալ նվաճած Չինաստանին: