Այսօր՝ 2020-07-14 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Ե՞րբ զորքերը դուրս կբերվեն Վրաստանի օկուպացված տարածքներից»․ վրացի լրագրողը՝ Պուտինին (տեսանյութ)

 

ՀՀ նախագահի նստավայրում անցկացվող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից առաջ, երբ բարձրաստիճան հյուրերը արարողակարգի լուսանկարահանումներից հետո ներս էին մտնում, Բաղրամյան 26-ում հավաքված լրագրողներից մեկը փորձել է հարցեր տալ ՌԴ նախագահին։

Sputnik Արմենիայի հաղորդմամբ, դատելով միկրոֆոնից` դա վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողն էր։ Նա Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Դուք ե՞րբ կսկսեք իրագործել 2008թ.–ին ստանձնած պարտավորությունները։ Ե՞րբ զորքերը դուրս կբերվեն Վրաստանի օկուպացված տարածքներից»,– հեռացող Պուտինի հետևից բղավեց լրագրողը։

ՌԴ նախագահը հանգիստ տոնով պատասխանեց. «Մենք միշտ կատարում ենք մեր խոստումները»։ Բայց լրագրողը հազիվ թե լսեց ՌԴ նախագահի պատասխանը, քանի որ այդ պահին անվտանգության աշխատակիցները նրան հեռացրն հյուրերի համար նախատեսված հատվածից` հորդորելով չխախտել արարողակարգը։