Այսօր՝ 2020-05-28 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Հայ մարզիկը խառը մենամարտերի մրցաշարում գրեթե խեղդել է թուրք մրցակցին

 

Ռուսաստանի Սամարա քաղաքում տեղի ունեցող խառը մենամարտերի (MMA) հոկտեմբերի 6-ին մեկնարկած GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը մրցապայքարի է դուրս եկել թուրք Բաթուհան Աքդումանի հետ, հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրք մարզիկը Ռուսաստան մեկնելուց առաջ սոցկայքերից մեկի իր էջում գրել էր․ «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից»։

Ի դեպ, այս գրառումից հետո Աբրահամյանը նրան պատասխանել էր վիդեոուղերձով Աքդումանին։

Իսկ արդեն մենամարտի ժամանակ հայ մարզիկը կարողացել էր առավելության հասնել իր թուրք մրցակցի նկատմամբ: Ռաֆայել Աբրահամյանը խեղդում հնարքով տապալել է Աքդումանին՝ բաց չթողնելով նրան այնքան ժամանակ, մինչև մրցավարը դադարեցրել է մենամարտը: Թուրք մարզիկը նույնիսկ մի պահ ուշագնաց է եղել:

Տեսանյութը՝ ստորև.