Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Թբիլիսին՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլայը Թբիլիսին անվանել է 2021 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Գրուզիա-օնլայնի հաղորդմամբ, համապատասխան որոշումը նա ընդունել է Գրքի հաշխարհային մայրաքաղաքի խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների հիման վրա։ Նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսին Շվեյցարիայում:

Ծրագրի կարգախոսն է «Եվ քո՞ հաջորդ գիրքը...»։ Ծրագիրը շեշտը դնում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երիտասարդության շրջանում ընթերցանությունը խթանելու վրա։ Այն ընդգրկում է մի շարք կարևոր լայնածավալ գործողություններ։ Ծրագրի շրջանակներում կկառուցվեն գրադարաններ, կանցկացվի երեխաների համար գրքերի փառատոներ, կներկայացվեն թվային նախագծեր` գրքերը խաղերի վերածելու և Վրաստանի առաջին հրատարակչությունը վերականգնելու համար։ Միջոցառման գլխավոր նպատակն է ընթերցանության հանրահռչակումն ու գրքերը մատչելի դարձնել սոցիալական խմբերին:

Գրքի համաշխարհային մայրաքաղաքի շրջանակում միջոցառումները մեկնարկելու են 2021 թվականի ապրիլի 23-ին՝ Գրքի համաշխարհային օրը։ Մեկ տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաք ընտրված քաղաքը կազմակերպելու է գրքերի և ընթերցանության հանրահռչակման նվիրված միջոցառումներ։

Այս տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաքն է Շարջան՝ ԱՄԷ, հաջորդ տարի լինելու է Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը։ Հիշեցնենք, որ 2012-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր Երևանը։