Այսօր՝ 2019-10-15 | RSS | FACEBOOK

Վանաձորում դանակահարել են 16–ամյա պատանու Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել սովորական չվերթով, էկոնոմ դասով. պարզաբանում «Էրեբունի» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթահարել դրանք. Հայկ Մարության Եվրամիությունը զենքի վաճառքի արգելք կկիրառի Թուրքիայի դեմ Ոստիկանությունը՝ Դավիթ Սանասարյանի կողմից երեխա վրաերթի ենթարկելու լուրի մասին․ armdaily.am «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան. 168.am ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Սիրիացի քրդերի և Դամասկոսի համաձայնությանը սատարելու են Ռուսաստանը և Իրանը. Վարդան Ոսկանյան Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը Թուրքիայի օսմանյան մտածելակերպը աշխարհին ներկայացնելը բոլորիս գործն է. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները «Սիրիայում Թուրքիայի ռազմագործողության հետևանքով 550 քուրդ զինյալ է սպանվել»․ Թուրքիայի ՊՆ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան Արմավիրի ավտոկայանում 17-ամյա պատանին 15-ամյա դպրոցականի է դանակահարել Մահացել է մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Իգոր Զասլավսկին Նինոծմինդայում ընտանեկան բռնության մեղադրանքով ձերբակալվել են հայր և որդի ՀՊՏՀ ուսանողներ. «Գալոյանի գրեթե բոլոր գիտական աշխատանքները արտագրված են»
«Իմ խաչը». ֆիլմ` ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած հայի մասին Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին 96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ Արթուր Ալեքսանյանը որոշել է վնասվածքով մասնակցել եզրափակչին Բուզանդի բնակիչների վտարման գործերով քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց տվել է 550.000 դոլար և 200.000 դոլար կաշառք, դատավորներին՝ 300-5.000 դոլար Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ «Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել ԱԱ. Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը. Մարուքյան Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը Փաշինյանը հանդիպել է Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ) Հայաստանի անկախության տոնին անցկացվելու է վարչապետի մրցանակաբաշխություն Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը Ջերմուկում եւ Գնդեւազում դասադուլ է. բողոքի ակցիաներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ուղիղ) Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Ռումինիայի Սենատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու նախագիծ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ

 

Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը: Պեղումներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ և մարդաբաններ:

Պեղումները համակարգող Մուհամմեթ Արսլանը նշել է, որ աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով: Այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ: Անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո հնարավոր է դրանք ցուցադրվեն:

Կարսի նահանգապետ Թուրքեր Օքսյուզը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Անիի ավերակների պեղումները արդեն 120 տարի է, ինչ կատարվում են: Օքսյուզի փոխանցմամբ` իրենց նպատակն է ևս մեկ անգամ բացահայտել Անիի թե պատմական և թե մշակութային արժեքը:

Միջանկյալ նշենք, որ Անիի ավերակներում 1904թ. պեղումներ է իրականացրել անվանի հայագետ Նիկողայոս Մառը, որի հայտնաբերած հնագիտական գտածոներով հետագայում թանգարան բացվեց: Մինչ այդ քաղաքը գրեթե չէր պեղվել:

Կարսի նահանգապետը հայտնել է նաև, որ 2017թ. Անի է այցելել շուրջ 60.000 զբոսաշրջիկ, իսկ 2018-ին` 95.000 զբոսաշրջիկ: Հույս ունեն, որ այս տարի այցելուների ավելի մեծ թիվ են արձանագրելու:

Անիի ավերակները 2012թ․ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016թ․ հուլիսի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։