Այսօր՝ 2019-10-15 | RSS | FACEBOOK

Վանաձորում դանակահարել են 16–ամյա պատանու Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել սովորական չվերթով, էկոնոմ դասով. պարզաբանում «Էրեբունի» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթահարել դրանք. Հայկ Մարության Եվրամիությունը զենքի վաճառքի արգելք կկիրառի Թուրքիայի դեմ Ոստիկանությունը՝ Դավիթ Սանասարյանի կողմից երեխա վրաերթի ենթարկելու լուրի մասին․ armdaily.am «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան. 168.am ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Սիրիացի քրդերի և Դամասկոսի համաձայնությանը սատարելու են Ռուսաստանը և Իրանը. Վարդան Ոսկանյան Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը Թուրքիայի օսմանյան մտածելակերպը աշխարհին ներկայացնելը բոլորիս գործն է. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները «Սիրիայում Թուրքիայի ռազմագործողության հետևանքով 550 քուրդ զինյալ է սպանվել»․ Թուրքիայի ՊՆ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն՝ այլ գործունեություն ծավալելու նպատակով. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան Արմավիրի ավտոկայանում 17-ամյա պատանին 15-ամյա դպրոցականի է դանակահարել Մահացել է մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Իգոր Զասլավսկին Նինոծմինդայում ընտանեկան բռնության մեղադրանքով ձերբակալվել են հայր և որդի ՀՊՏՀ ուսանողներ. «Գալոյանի գրեթե բոլոր գիտական աշխատանքները արտագրված են»
«Իմ խաչը». ֆիլմ` ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած հայի մասին Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին 96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ Արթուր Ալեքսանյանը որոշել է վնասվածքով մասնակցել եզրափակչին Բուզանդի բնակիչների վտարման գործերով քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց տվել է 550.000 դոլար և 200.000 դոլար կաշառք, դատավորներին՝ 300-5.000 դոլար Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ «Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել ԱԱ. Ըմբիշների մի մասը վերադարձել է Հայաստան Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը. Մարուքյան Արցունքածորանի ունիկալ վիրահատություն՝ նվազագույն միջամտությամբ և առանց կտրվածքների Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը Փաշինյանը հանդիպել է Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ) Հայաստանի անկախության տոնին անցկացվելու է վարչապետի մրցանակաբաշխություն Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը Ջերմուկում եւ Գնդեւազում դասադուլ է. բողոքի ակցիաներ Ամուլսարի հանքի շահագործման դեմ (ուղիղ) Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Ռումինիայի Սենատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու նախագիծ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

Ավտոմեքենաների որոշ խմբեր հոկտեմբերի 14–ից կմաքսազերծվեն Գյումրիում. ՊԵԿ–ը հայտարարություն է տարածել

 

Ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները հոկտեմբերի 14-ից իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։ Ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրիում կազմակերպվելու են փուլերով։

Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից, Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Այդ նպատակով հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն սկսելու է իրականացնել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Այսպիսով՝ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, կամ եթե դրանք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում: Սա վերաբերում է միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաներին, սակայն չի վերաբերում բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաներին: ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային խմբում ներառված են մինչև 10 մարդ տեղափոխելու համար նախատեսված մարդատար (այդ թվում` բեռնամարդատար) տրանսպորտային միջոցները:

Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում: Դրանք են 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցներ ներառող ԱՏԳ ԱԱ 8702, բեռնատարներ ներառող ԱՏԳ ԱԱ 8704 և հատուկ նշանակության ավտոմեքենաներ ներառող ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային խմբերում դասվող ավտոմեքենաները, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 8703 խմբի այն ավտոմեքենաները, որոնք տեղափոխվում են բեռնարկղերով:

Գյումրիում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ: