Այսօր՝ 2019-11-12 | RSS | FACEBOOK

Անձնական երաշխավորմամբ Արսեն Բաբայանը չի կալանավորվի Նույնը Արարատյան բակալավրիատի դեպքում էր, որ այդպես էլ չհասկացանք քրեական պատմություն կա՞ր, թե՞ ոչ, ինչ-որ ջղագրգիռ քայլեր եղան եկեղեցականների դեմ. Արտակ Կիրակոսյան «Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն, իբրև փոխզիջումային տարբերակ, կառաջարկվի դպրոցներում անցնել «Կրոնի պատմություն» առարկան. «Փաստ» Միջնորդ եռանախագահողներն ակտիվացել են․ որն էր Լավրովի ուշագրավ հայտարարության տողատակը. «Ժողովուրդ» Փորձագիտական շրջանակները Լավրովի այցից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ են շրջանառության մեջ դնում. «Փաստ» «Գելլափի» Համաշխարհային զգացմունքների զեկույցում աշխարհի 143 երկրից զայրույթի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ՀՀ-ում. լուրջ ազդանշան իշխանության համար. «Փաստ» Վարչապետը հրահանգել է պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում. «Հրապարակ» Lոս Անջելեսում Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկահայ գործարարների մի մասը լքել է դահլիճը. «Իրատես» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ են ընտրելու Երբեք մի ասեք, թե ժողովուրդը չի սխալվում. Շարմազանով Մեկուկես տարում իշխանությունն օր օրի ինքնապարփակվեց ու հեռացավ իրականությունից՝ իրեն համարելով մրցակցությունից վեր. «Իրատես» Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը. 534 նոր հաստիք. «Փաստ» ԵԱՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել. «168 ժամ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը Նախկինների լռությունը գնահատում են, այ քննադատությունը՝ չեն ներում ՀՊՏՀ ուսանողները պաշտոնական նամակով դիմել են 132 պատգամավորներից 131-ին և նրանց ուղարկել Դ. Գալոյանի արտագրությունների օրինակներ Սիրիայում հայ քահանա են սպանել. տեսանյութ. Regionmonitor Ռուս մասնագետների մուտքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների տարածք. ե՞րբ և ինչպե՞ս Ավանդաբար՝ ասելով ոչինչ. Փաշինյանն ու Լավրովն անդրադարձել են Արցախի հարցի կարգավորման գործընթացին Ե՞րբ կլինեն դպրոցական ձմեռային արձակուրդները
Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը 15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատկերասրահից 32 վայրկյանում գողացել են Դալիի կտավը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատանը Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Պետք է կանխենք Հայաստան-Արցախ հարաբերությունների սրումը. Կիրո Մանոյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. «Մի քիչ պերեդոզ էր». Հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլեւս չեն զանգում. «Հրապարակ» Որտեղի՞ց կամ ո՞վ է վարչապետին վիճակագրություն հրամցնում Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է Էլենի Թեոխարուսին. Քննարկել են Արցախի խնդրի ներկա փուլը Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը Կարեն Գրիգորյանը` Պորտուգալիայի միջազգային մրցաշարի հաղթող
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-10-23 09:27:15 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-11-07 11:11:17 2018-06-05 11:55:11 2019-11-08 11:02:08

Մինչ օրս պատասխան չեն տվել Արայիկ Խանդոյանին դաժանաբար ծեծելու հրաման տվողներն ու կատարողները. «Սասնա ծռեր»

 

Այսօր լրանում է Միայնակ Գայլ Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի երկնային կյանքի մեկ տարին: Այս առնչությամբ «Սասնա ծռեր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Արդեն մեկ տարի է, որ Ազատամարտի մարմնացյալ խորհրդանիշը եւ Ապստամբության ոգու ասպետը մեզ հետ չէ: Արայիկ Խանդոյանը ոչ մի անձնական երազանք եւ նպատակ չուներ: Արցախն ազատագրելուց հետո նրա միակ իղձն էր՝ մաքրել երկիրը պատած կեղտը եւ ստեղծել ազգային-ժողովրդավարական պետություն: Ի կատարումն այդ իղձի, նա զոհաբերեց ամեն ինչ, սակայն նրա բոլոր ակնկալիքներն անանձնական էին՝ հանուն ազգի եւ պետականության:

Նա նաեւ ստիպված եղավ զենք վերցնել ու ապստամբել ընդդեմ ազգադավ բռնապետության, երբ տեսավ, որ իր եւ իր հազարավոր ընկերների արյան ու տառապանքի գնով ձեռք բերված Արցախը եւ պետական ինքնիշխանությունը վաճառքի առարկա են դարձել:

Բայց, երբ տեսավ, որ պետությունը զավթած ազգադավ տականքն իր դեմ է բերում մոլորյալ երիտասարդ ծառայողներին, նրա, այդ գերմարտիկի ձեռքը չբարձրացավ եւ նա զենքը վայր դրեց ու իր իսկ Հայրենիքում դարձավ ռազմագերի: Քայքայված առողջությամբ, սակայն ժպիտը դեմքին տարավ բանտային տարիների ծանր բեռը, գլխավոր ազգադավ Սերժ Սարգսյանի հրամանով ենիչերիական ոստիկանության ձեռքով դաժանաբար ծեծվեց դատարան կոչվող դատաստարանի նկուղում, բայց միշտ մնաց, ինչպես ինքն էր ասում՝ ամուր եւ կանգուն մեր լեռների պես: Որքան էլ զարմանալի թվա, նրա ամենամեծ ցավն իր իսկ ցանած սերմից ծիլ տված հեղափոխության խորթությունն ու ապերախտությունն էր, որ նույնիսկ երկինք տեղափոխվելուց հետո շարունակում է նրան ուղեկցել:

Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվում հերոսին դաժանաբար ծեծելու հրաման տվողներն ու կատարողները, որոնց այդ քստմնելի արարքն ըստ էության նրա վաղաժամ մահվան պատճառը դարձավ:

Հեղափոխությունից հետո նա ամիսներ մնաց բանտում եւ այնտեղից դուրս եկավ՝ մնալով որպես ամբաստանյալ, լքեց այս աշխարհը որպես ամբաստանյալ եւ մինչ օրս էլ ամբաստանյալ է ազգադավ բռնապետությունից մնացած դատաիրավական համակարգի համար: Պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս համապատասխան պաշտոնյաների, բութ լկտիությամբ ամիսներ շարունակ խաբեց ու քաշքշեց նրա եւ նրա կողքին Եռաբլուրում հանգչող երկու հրամանատարների շիրիմները ճարտարապետորեն եւ գեղագիտորեն համալիրացնելու նախագծի հեղինակ Անահիտ Թարխանյանին եւ նախաձեռնող խմբին: Հուշահամալիրի կառուցման այդ նախաձեռնությունը միտումնավոր կերպով ձախողելու պատճառն այն է, որ Արայիկ Խանդոյանը, ազատամարտիկ լինելուց զատ, նաեւ ապստամբ է, իսկ հուշահամալիրը լրացուցիչ ձգողականություն կհաղորդեր երիտասարդության ուխտատեղի դարձած նրա շիրիմին, մինչդեռ դա անընդունելի է ազգադավ համակարգի մնացորդների համար: Հանուն Արայիկ Խանդոյանի հիշատակի հանդեպ հարգանքի մեր առաջնային պարտքը նրա նկատմամբ հեղափոխության խորթության եւ ապերախտության հաղթահարումն է՝ հեղափոխության գործնական արդյունքները նրա բարձունքին հասցնելու ձեւով»: