Այսօր՝ 2020-05-28 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է. Դիվան Գուգարաց թեմ

 

Մշակույթի նախարարության հաշվեկշռում գտնվող Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է գտնվում:

Գուգարաց թեմից հայտնում են, որ վանքի հյուսիսային պատը խարխլված է եւ ուր որ է փլվելու է եւ վնասելու ուխտավորներին եւ զբոսաշրջիկներին՝ թողնելով անկանխատեսելի հետեւանքներ:

Այս մասին դեռեւս 2 մայիս, 2019 թվակիր նամակով, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը ահազանգել է ՀՀ Մշակույթի նախարարությանը: Սակայն, առ այսօր Մշակույթի նախարարությունից ոչ մի կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվել հուշարձանը փրկելու համար: Առջեւում սպասվում է անձրեւներ եւ ձմեռային շրջան իր հետեւանքներով:

Սրբավայրի փլուզման դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Մշակույթի նախարարության վրա:

Արդ, Սրբազանը եւս մեկ անգամ ահազանգում է պատկան մարմիններին եւ պահանջում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Սրբավայրի պահպանությունը ապահովելու համար: