Այսօր՝ 2019-11-12 | RSS | FACEBOOK

Իրանում արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի գրքի վաճառքը Անձնական երաշխավորմամբ Արսեն Բաբայանը չի կալանավորվի Նույնը Արարատյան բակալավրիատի դեպքում էր, որ այդպես էլ չհասկացանք քրեական պատմություն կա՞ր, թե՞ ոչ, ինչ-որ ջղագրգիռ քայլեր եղան եկեղեցականների դեմ. Արտակ Կիրակոսյան «Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն, իբրև փոխզիջումային տարբերակ, կառաջարկվի դպրոցներում անցնել «Կրոնի պատմություն» առարկան. «Փաստ» Միջնորդ եռանախագահողներն ակտիվացել են․ որն էր Լավրովի ուշագրավ հայտարարության տողատակը. «Ժողովուրդ» Փորձագիտական շրջանակները Լավրովի այցից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ են շրջանառության մեջ դնում. «Փաստ» «Գելլափի» Համաշխարհային զգացմունքների զեկույցում աշխարհի 143 երկրից զայրույթի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ՀՀ-ում. լուրջ ազդանշան իշխանության համար. «Փաստ» Վարչապետը հրահանգել է պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում. «Հրապարակ» Lոս Անջելեսում Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկահայ գործարարների մի մասը լքել է դահլիճը. «Իրատես» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ են ընտրելու Երբեք մի ասեք, թե ժողովուրդը չի սխալվում. Շարմազանով Մեկուկես տարում իշխանությունն օր օրի ինքնապարփակվեց ու հեռացավ իրականությունից՝ իրեն համարելով մրցակցությունից վեր. «Իրատես» Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը. 534 նոր հաստիք. «Փաստ» ԵԱՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել. «168 ժամ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը Նախկինների լռությունը գնահատում են, այ քննադատությունը՝ չեն ներում ՀՊՏՀ ուսանողները պաշտոնական նամակով դիմել են 132 պատգամավորներից 131-ին և նրանց ուղարկել Դ. Գալոյանի արտագրությունների օրինակներ Սիրիայում հայ քահանա են սպանել. տեսանյութ. Regionmonitor Ռուս մասնագետների մուտքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների տարածք. ե՞րբ և ինչպե՞ս Ավանդաբար՝ ասելով ոչինչ. Փաշինյանն ու Լավրովն անդրադարձել են Արցախի հարցի կարգավորման գործընթացին
Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը 15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատկերասրահից 32 վայրկյանում գողացել են Դալիի կտավը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատանը Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Պետք է կանխենք Հայաստան-Արցախ հարաբերությունների սրումը. Կիրո Մանոյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. «Մի քիչ պերեդոզ էր». Հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլեւս չեն զանգում. «Հրապարակ» Որտեղի՞ց կամ ո՞վ է վարչապետին վիճակագրություն հրամցնում Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է Էլենի Թեոխարուսին. Քննարկել են Արցախի խնդրի ներկա փուլը Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը Կարեն Գրիգորյանը` Պորտուգալիայի միջազգային մրցաշարի հաղթող
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-10-23 09:27:15 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-11-07 11:11:17 2018-06-05 11:55:11 2019-11-08 11:02:08

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին

 

Aysor.am-ը գրում է. Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ անվանելով այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

«Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպես ե՞ս եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», - ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոքով՝ ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ միասին 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:

«Շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը: Ասվում է, որ Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Վլադիմիրի բանտում խորհրդային բազմաթիվ առաջնորդներ են մահացել: Սոլժենիցինը Գյուլագում էր: Եվ ի՞նչ: Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր: Եթե այդպես է, ուրեմն շատ նշանավոր դեմքեր դատապարտվել են և ավարտել իրենց կյանքը բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այս կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար:

«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի համար: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ: Ներողություն եմ խնդրում նման լարվածության համար: Դուք տեսաք, որ ես չեմ դրա հեղինակը», - հայտարարել է ՀՀ վարչապետը:

Իր ելույթում Իլհամ Ալիևը, մասնավորապես նշել է, որ Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ»: