Այսօր՝ 2020-06-03 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Նալբանդյան փողոցից բերման ենթարկվածի մոտ հայտնաբերվել է կոկային էր․ հարուցվել է քրեական գործ

 

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։

Կասկածանքը՝ մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն էր։

Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր տեսակի դեղահաբերեր, կոկայինի նմանվող զանգված։ Նրա դրամապանակում ևս եղել են կոկայինի նմանվող զանգվածներ, մեթամֆետամին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։