Այսօր՝ 2020-01-25 | RSS | FACEBOOK

Առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են. Աշոտյանը Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա». «Ժողովուրդ» «Գողական մեծ սխոդկա» է սպասվում. «Իրավունք» Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես» ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում. «Իրատես» «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ» Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ» Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ» Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են ու պատրաստ են պայքարել. «Իրատես» Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. Փաշինյանը դա շատ լավ հասկանում է. «Փաստ» Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ. «Հրապարակ» Կրկեսի վերածվող խորհրդարան. «Իրատես» Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսքը. «Փաստ» «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը Սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով. Նիկոլ Փաշինյան 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ»
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը

 

Հայաստանում պետական մարմինների գործուղումների, դրանց համար ծախսվող միջոցների նպատակահարմարության, որքան լինելու, ինչպես տնօրինվելու հարցերը ժամանակ առ ժամանակ մեջտեղ են գալիս, մի կարճ ժամանակ դառնում քննարկման ու շահարկումների առարկա, հետո արագորեն մոռացվում։ Ավիատոմսերը, բիզնես դասի տոմսերի, ԽԾԲ կապերով բնորոշվող գործակալությունների ու անհասկանալի գնումների առումով այս դաշտը կիսամութ անտառի են վերածել։

Դեռևս 2017թ.-ին կառավարությունը որոշում կայացրեց կանոնակարգել ավիատոմսերի գնումների գործընթացները՝ փորձելով լուծել հետևյալ խնդիրները․

  • բոլոր այդ գնումները համապատասխանացնել «Գնումների մասին» օրենքի տառին ու տրամաբանության,
  • ապահովել բյուջետային ծախսերի խնայողությունը,
  • բարձրացնել համապատասխան կառույցների ղեկավարների անձնական պատասխանատվությունը,
  • ապահովել այդ գործընթացների թափանցիկությունը,
  • հնարավորին կրճատել ավիատոմսերի միջին գները` վերահսկելով ավիատոմսի «ինքնարժեքը»։

Դրա համար կառավարությունը իրականացրեց մի քանի կոնկրետ քայլեր.

  • ձևավորեց էլեկտրոնային հարթակ (https://www.govtravel.am), որը միտված է ապահովելու ավիատոմսերի առաջնային շուկայի առաջարկները (այլ կերպ ասած` ավիատոմսերը տրամադրել ինքնարժեքով),
  • ապահովեց տեղեկատվական հարթակ, որտեղ ամեն ամիս պետք է հրապարակվեն տեղեկություններ պետության միջոցներով գնված բոլոր ավիատոմսերի մասին,
  • վերապահեց այդ հարթակի ապահովման գործընթացը իր կողմից վերահսկելի կառույցին:

Այդուհանդերձ, պահպանված են վերահսկողության ավանդական եղանակները, ինչպես նաև ավիատոմսերի ձեռքբերման գործընթացների աուդիտի անցկացումը։

Վերջին երեք ամիսներին թեմային առնչվող հարցումներով Գլոբնյուզը դիմել է ինչպես Վարչապետի աշխատակազմ, այնպես էլ Ազգային ժողով, ֆինանսների նախարարություն, ստացված իրարամերժ պատասխանները բացառելու համար կատարել է կրկնահարցումներ։ Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմի և ֆինանսների նախարարության մոտեցումները համընկնում են, համապատասխանում են «Գնումների մասին» օրենքի և այլ օրենքների պահանջներին, ըստ որոնց

  • բոլոր պետական մարմինները պարտավոր են ավիատոմսերի ձեռքբերման համար օգտվել համապատասխան տեղեկատվական կայքից, որտեղ պատվերի պահին կստանան բոլոր առաջարկները և ավիատոմսերի գները,
  • եթե ինչ-ինչ պատճառներով պատվիրատուն մտադիր է ձեռք բերել ավելի բարձր գնով ավիատոմս, ապա դրա համար պարտավոր են գրանցել համապատասխան բացատրություն,
  • բացի դրանից, օրենսդրությունը թույլ է տալիս այդ պետական մարմնին ավիատոմս ձեռք բերել մի այլ մատակարարից, եթե առաջադրվել է ավելի ցածր գին, կամ համապատասխան իրավական ակտով թույլատրված շեղման գին։

Սակայն և այդ դեպքում, պետական մարմինը պարտավոր է պաշտոնական հաշվետվություն ներկայացնել այդ հարթակին՝ գնումները ներառելով համապատասխան ամսվա հաշվետվություններում (տես https://www.govtravel.am/report/), դրանով ապահովելով նաև թափանցիկության պահանջը։

Ըստ մեր հարցումներին ստացված պատասխանների, թափանցիկության ու հաշվետվողականության հետ կապված խնդիրներ են գոյացել։ Ազգային ժողովից ստացված պաշտոնական պատասխաններով փաստացի արձանագրելի է հետևյալը`

  • ԱԺ աշխատակազմը յուրովի է հասկանում ՀՀ օրենսդրական պահանջները և փաստորեն ներդրել է ավիատոմսերի գնման սեփական համակարգ։ Այդ համակարգը, ըստ հարցման պատասխանի, գործում է 2017 թվականի երրորդ եռամսյակից,
  • ԱԺ աշխատակազմի պաշտոնյան ստացել է իրավասություն որոշելու, թե որ ավիատոմսը ունի բարձր կամ ցածր գին և որն է նախընտրելի (ի դեպ, գնառաջարկների ցանկում չի ապահովել պետական էլեկտրոնային հարթակում տվյալ ավիատոմսի համար կողմնորոշիչ գնառաջարկը),
  • Ընտրվել են «4-5 գործակալություններ», որոնցից և հիմնականում գնումներ են կատարում,
  • Գնված ավիատոմսերի վերաբերյալ պաշտոնական հաշվետվություններ ԱԺ դեպքում նախատեսված չեն։

Եզրակացություններ

Չի կարելի չնկատել, որ ԱԺ-ում գործող կարգը չի ենթադրում մրցույթի կազմակերպում ավիատոմսեր մատակարարող ընկերությունների ընտրության համար, և այդ ընկերությունների ցանկը ձևավորվում է միայն աշխատակազմի բարձրաստիճան մեկ պաշտոնյայի որոշմամբ։ Այս հանգամանքը բարձր կոռուպցիոն ռիսկ է պարունակում։ Ոչ մի օրենսդրական կարգ չի նախատեսում, որ որևէ պաշտոնյա ունենա նման իրավասություն։ Ինչպես նաև ոչ մի օրենք չի նախատեսում, որ մեկ պաշտոնյան իրավունք ունենա որոշելու, թե որ տոմսն է ցածր գնով, իսկ որը՝ ոչ։

Նման բարձր կոռուպցիոն ռիսկի պարագայում թվում էր, որ գոնե արդյունավետ վերահսկողություն և թափանցիկություն պետք է ապահովված լիներ։ Սակայն ԱԺ պատասխանների համաձայն՝ ոչ մի հաշվետվություն չի ներկայացվում կառավարության կողմից կանոնակարգված հաշվետվությունների համակարգ, ավելին` ոչ էլ որևէ այլ տեղ։

Չնայաց ԱԺ դեպքում ավիատոմսը «գնում չհամարվող ծախս է» դիտարկում, այնուամենայնիվ նա յուրովի կազմակերպում է գնման գործընթաց։ Նման գնման գործընթացը, որը չի համապատասխանում իրավական ակտով սահմանված դրույթներին, չունի վերահսկողություն, թափանցիկություն, հաշվետվողականություն հանրության համար, չի կարող բացառել կոռուպցիոն ռիսկը։

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ ոչ մի մարմնի կողմից աուդիտի չեն ենթարկվել զգալի բյուջետային ծախսեր ենթադրող ավիատոմսերի ձեռքբերումները՝ ներքին և արտաքին վերահսկողական մարմինների կողմից անփութությա՞ն, աչքակապությա՞ն, թե՞ այլ պատճառով...

ԱԺ աշխատակիցների և պատգամավորների համար ավիատոմսերի փաստացի ձեռքբերման գների և պետության կողմից սահմանված հարթակում հնարավոր միջին գների համեմատությամբ ստացվում է, որ ամեն մեկ տոմսի միջին գինը կազմում է մոտ 330,000 դրամ, այն դեպքում երբ govtravel.am/report պաշտոնական հաշվետվություններից ստանում ենք միջին գիտը մեկ տոմսի համար շուրջ 200,000 դրամ:

Իհարկե, «միջին գին» հասկացությունը կարող է վիճարկվել, սակայն փաստը մնում է փաստ, որ արդեն 3-րդ տարին ԱԺ աշխատակազմը խուսափում է կամ չի ցանկանում, կամ չգիտի, որ պետք է համահունչ աշխատի կառավարության քաղաքականության և օրենքների (դրանցից բխող այլ իրավական ակտերի) տրամաբանությանը։

ԱԺ-ի աշխատակազմից ստացված պաշտոնական պատասխանից ձևավորել ենք հետևյալ աղյուսակը։

Տոմսերի քանակը Գումարը Միջին գինը Վերջին եռամսյակի միջին գինը
2016 369 117,173,391.00 317,543.07 323,513.52
2017 338 149,600,672.00 442,605.54 289,050.24
2018 357 128,761,597.00 360,676.74 359,489.44
2019

(1, 2 և 3 եռամսյակները)
451 143,249,010,00 317,625.30 333,320.02

Այսինքն, փաստացի, ԱԺ-ում պետական բյուջեի հաշվին ձեռք բերված տոմսերի արժեքը գրեթե 30%-ով ավելի բարձր է, որի ծախսը կազմում է 451x(330000-200000)= 58,630,000 դրամ, որը կարող էր ուղղվել, օրինակ, նույն ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին: Որևէ պատճառաբանություն կամ տրվող բացատրություն կոռուպցիոն ռիսկն այս ամենում չի կարող բացառել:

Եվ քանի որ ԱԺ աշխատակազմի համապատասխան պաշտոնյան մինչ օրս չի ուսումնասիրել այս իրականությունը, ու ոչինչ չի արվել ԱԺ-ում ավիատոմսերի գնման համակարգը օրենսդրությանը, տրամաբանությանը և բյուջետային ծախսերի նվազեցմանը համապատասխանեցնելու ուղղությամբ, կարող ենք ենթադրել, որ այդքան էլ մտադրված չէ նման խնդիրներ լուծել, թեև հենց նա է ստացել, չգիտես որ օրենքով, իրավունք լինել գնորդը, գին ընտրողը և վերահսկողը։

Պետական միջոցների փոշիացումը, վատնումը կոռուպցիա է, իսկ պատասխանատվության բացակայությո՞ւնը, արդյունավետության ցածր մակարդա՞կը, մասնագիտական անհամապատասխանությո՞ւնը...։ Կոռուպցիոն ռիսկեր կան այն բոլոր տեղերում, որտեղ բացակայում են թափանցիկությունը և առաջ գալիս օրենքների յուրովի մեկնաբանություններ կամ դրանց անտեսում։

ԳլոբՆյուզի վերլուծական խումբ