Այսօր՝ 2019-11-21 | RSS | FACEBOOK

Ամերիկացիները կարող են գնալ կենսաբանական լաբորատորիաներ այնքան և նույն ճանապարհով, ինչպես Ռուսաստանի ներկայացուցիչները. Փաշինյանի արձագանքը «Ռոսիյսկայա գազետա»-ին ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին․ «Ամերիկայի ձայն» Ես նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների. Փաշինյան Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. էրմենիհաբեր Սիրիայում հայերի ճակատագիրը. Փաշինյանն արձագանքել է ռուս լրագրողի հարցին Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին Ուշադիր նայեք ինձ և ասեք՝ ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը. Փաշինյանի պատասխանը՝ իրեն Տեր-Պետրոսյանի ռեինկարնացիա համարելու ռուս լրագրողի հարցին Արտակարգ կամ կանխատեսելի. երբ հարսանիքն ավարտվում է ծեծկռտուքով Ավտովթարներից զոհերի թիվն աճում է. համալիր լուծումներ են անհրաժեշտ ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. «Հրապարակ» Գարեգին Նժդեհը նա է, ով ապագա մարշալ Բաղրամյանի հետ կռվել է իր հայրենիքի համար. վարչապետ Փաշինյանի պատասխանը «Նովոռոսիա»-ին Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ. «Փաստ» Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն «Վերնատունը» համաժողով կանի Արցախում. Նրանք կաջակցեն Վիտալի Բալասանյանին. «Ժամանակ» Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան. «Հրապարակ» Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները՝ «խոշորացույցի» ներքո. «Փաստ» Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ «Իմ քայլում» լուրջ տարաձայնություններ կան. «Ժողովուրդ» Ժամանակին դրամաշնորհային ծրագրերում ներգրավված ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը ոգևորված աշխատում է հայագիտական առարկաների դասավանդման դեմ. «Փաստ» Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ ջերմուկցիների հետ փակ հանդիպմանը բնապահպանները չմասնակցեն. «Հրապարակ» Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել հիշյալ անձնավորության հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Սևակ Առաքելյանի 27 վայրկյան անց նոկաուտը ադրբեջանցուն (տեսանյութ) Ադրբեջանցի պատմաբան Այրապետովը ծայրաստիճան ստորացնում է Նժդեհի անձն ու նրա ազգանվեր գործունեությունը. որտե՞ղ է արձագանքը Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» 4-ամյա թաթար հրաշամանուկը 40 այբուբեն է սովորել, այդ թվում՝ հայերեն - տեսանյութ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է. hetq.am Փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանը՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին Մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով նվազեցնելու առաջարկ Լուսավոր Հայաստանից.shantnews.am Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը․ Tert.am Սլովակիայի արտգործնախարարը ակնկալում է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներին Իտալացի պատգամավորը գետնին է նետել թուրքական դրոշով շոկոլադի տուփը (տեսանյութ) Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան
2019-11-19 10:16:17 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-07 11:11:17 2019-11-14 11:55:22 2019-11-08 11:02:08

Գեներալ Կարապետյանը, որը հիմա վարչապետի խորհրդական է, լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս. Ապրիամովը՝ ապրիլյան դեպքերի մասին. «168 ժամ»

 

«ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը «168 Ժամի» հետ զրույցում խոսելով 2016 թ. ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին, որի շրջանակում նախկին պաշտոնյաներին հերթով պետք է հրավիրեն հարցաքննելու, ասել է, որ իրեն դեռևս չեն կանչել:

Հարցին, թե՝ Դուք այդ ժամանակ եղել եք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ըստ Ձեզ՝ արդյոք լուրջ խնդիրներ, բացթողումներ եղե՞լ են ապրիլյան պատերազմի օրերին, նա պատասխանել է. «Ուզում եմ հիշեցնել, որ, երբ 1994-ի մայիսին կնքվեց հրադադարի պայմանագիրը, այդ օրվանից մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում ենք: Դա ռեալ է, և մենք պետք է հաշվի առնենք, որ հակառակորդն անսպասելի հարձակվում է մեզ վրա: Իսկ երբ հակառակորդը հարձակվում է, զինվորականից պահանջվում է կանգնեցնել նրան:

Մենք կարողացանք հակառակորդին սեղմել, իսկ ռուսները միայն 3-4-րդ օրը խառնվեցին: Ինչ վերաբերում է կորցրած 800 հա տարածքին, մենք մի բան պիտի հասկանանք՝ մեզ համար մեր զինվորի կյանքն ավելի թանկ է, մենք կարող էինք երրորդ օրը միանգամից ինչ-որ բան անել, բայց զոհեր շատ կունենայինք: 1993-ին ես մասնակցել եմ Թալիշի Լելե Թեփեի մոտ տեղի ունեցած գործողություններին, եղել եմ այնտեղ, և կարող եմ ասել, որ ավելի լավ է պահպանել 100-150 զինվորի կյանքը, քան թե… մի փոքր կտոր է մնացել, որը ռազմավարական նշանակություն չունի:

Շատ էին վերցրել, բայց մենք սեղմեցինք իրենց, և մնաց միայն այդ կտորը: Հիմա արժե՞ր դրա համար մեծ զոհեր տալ: Ես կարող եմ ասել, որ Ապրիլյան պատերազմի օրերին ԳՇ պետը, օպերատիվ վարչության պետը, բոլորս նորմալ պլանավորված աշխատել ենք, այնպես, ինչպես պիտի աշխատի զինված ուժերը:

Հիմա, իհարկե, քննադատում են՝ 800 հա տարածք տվեցին՝ մոռանալով Արցախյան պատերազմի ժամանակ մեր հետ բերած տարածքները»:

Նա նաև հիշել է 90-ական թվականները՝ ասելով. «1990-ականներին էլի մենք ենք արել դա, և այն ժամանակ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ գնո՞ւմ եք առաջ, նայեք, որ դա քիչ կորուստներով լինի, որ հետո կարողանանք գնալ առաջ առհասարակ: Մենք միլիարդանոց ազգ չենք, մենք չենք կարող չմտածել զինվորի կյանքի մասին:

Ժողովուրդն աշխատել է, հիմա ի՞նչ են ուզում իմանալ: Ի վերջո, հետախուզության վարչության նախկին պետը՝ գեներալ Կարապետյանը, որը հիմա վարչապետի խորհրդական է, ինքը լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս, հետո արդեն դրա վրա աշխատում են զինված ուժերը:

Հիմա մենք այստեղ նստած ենք, և կարող է հակառակորդը հարձակվել ինչ-որ ուղղությամբ: Այնպես որ, լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը: Ադրբեջանական կողմին չհաջողվեց հասնել իր նպատակին, նրանց կորուստների թիվը շատ ավելի մեծ էր՝ մոտավորապես 800: Սա լուրջ հարց է, որ իրենց չհաջողվեց այն, ինչ ուզում էին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: