Այսօր՝ 2020-03-28 | RSS | FACEBOOK

Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը. «Փաստ» «Քրեական ենթամշակույթի դեմ պայքա՞ր». Կասկածելի դրվագներ՝ ոստիկանության հրապարակված տեսանյութերում. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանի դեմարշը. «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի. «Փաստ» Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ երկրորդ և երրորդ նախագահների դատավարության հետքերով. «Ժողովուրդ» «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան. «Հրապարակ» Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ. «Փաստ» 2019 թվականին նախարար Ռուստամ Բադասյանը 16 000 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար է ստացել. Analitik.am Իր թիմակիցներին մեղադրելով՝ նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը. Գևորգ Գրիգորյան Դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին. ՀՀԿ հայտարարությունը Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. «Հրապարակ» Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես» «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» «Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են թիվ ապահովել՝ մեկ մլն դրամ. «Հրապարակ» Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը. «Փաստ» Մեկնարկում է Մեծ պահքի շրջանը. 48 օր «Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան
Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ. «Ժողովուրդ» Ռուստամ ջան (չեմ քծնում), քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Արփինե Հովհաննիսյան Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Փայլանը` թուրք նախարարին. «Ի՞նչ իրավական հիմքով եք արգելում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը»

 

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը, հայտնում է Էրմենիհաբերը:

Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու է արգելվել Կեսարիայում և ապա Ստամբուլում կազմակերպված «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովը:

Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Սուլեյման Սոյլուին.

1.Հիմնադրամները և քաղաքական կուսակցությունները, երբ «հավաքների և ցույցերի մասին» թիվ 2911 օրենքի շրջանակում չեն ներառվում, ապա ո՞ր իրավական հիմքով է արգելվել Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովը:

2.Այս միջազգային գիտաժողովը, որը կայանալու էր Թուրքիայից և արտասահմանից մասնագետների մասնակցությամբ, ո՞րն է այն փաստարկը, որ արգելվել է նախ Կեսարիայում, ապա Ստամբուլում:

3.Ինչպե՞ս կարող եք բացատրել այդ մասնակիցներին, որ այդ միջազգային կոնֆերանսը, որի իրականացմանը ժամեր էին մնացել, առանց որևէ փաստարկ ներկայացվելու արգելվել է:

4.Ինչու՞ է ձեր կառավարությունը աջակցելու փոխարեն փորձում արգելել Հրանտ Դինք հիմնադրամի գործունեությունը, որով զարգացնում է երկխոսության, խաղաղության և ապրումակցումի մշակույթը:

5.Այս արգելման որոշումները կայացրել եք, որպեսզի չխոսե՞ն Կեսարիայում և ողջ շրջակայքում մինչև 100 տարի առաջ գոյություն ունեցող բազմամշակութայնության, տարածաշրջանում ապրող հայերի և նրանց ճակատագրերի մասին:

Կայքը հիշեցնում է, որ երբ արդեն գիտաժողովի նախապատրաստական ողջ աշխատանքներն ավարտվել էին և բոլոր բանախոսները թե՛ Թուրքիայից, և թե՛ աշխարհի տարբեր կողմերից Ստամբուլ էին եկել, հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08-ին Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել հիմնադրամ: Ծանուցման մեջ որևէ փատարկ չի նշվել, թե ինչու է գիտաժողովն արգելվում: