Այսօր՝ 2019-11-12 | RSS | FACEBOOK

Իրանում արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի գրքի վաճառքը Անձնական երաշխավորմամբ Արսեն Բաբայանը չի կալանավորվի Նույնը Արարատյան բակալավրիատի դեպքում էր, որ այդպես էլ չհասկացանք քրեական պատմություն կա՞ր, թե՞ ոչ, ինչ-որ ջղագրգիռ քայլեր եղան եկեղեցականների դեմ. Արտակ Կիրակոսյան «Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն, իբրև փոխզիջումային տարբերակ, կառաջարկվի դպրոցներում անցնել «Կրոնի պատմություն» առարկան. «Փաստ» Միջնորդ եռանախագահողներն ակտիվացել են․ որն էր Լավրովի ուշագրավ հայտարարության տողատակը. «Ժողովուրդ» Փորձագիտական շրջանակները Լավրովի այցից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ են շրջանառության մեջ դնում. «Փաստ» «Գելլափի» Համաշխարհային զգացմունքների զեկույցում աշխարհի 143 երկրից զայրույթի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ՀՀ-ում. լուրջ ազդանշան իշխանության համար. «Փաստ» Վարչապետը հրահանգել է պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում. «Հրապարակ» Lոս Անջելեսում Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկահայ գործարարների մի մասը լքել է դահլիճը. «Իրատես» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ են ընտրելու Երբեք մի ասեք, թե ժողովուրդը չի սխալվում. Շարմազանով Մեկուկես տարում իշխանությունն օր օրի ինքնապարփակվեց ու հեռացավ իրականությունից՝ իրեն համարելով մրցակցությունից վեր. «Իրատես» Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը. 534 նոր հաստիք. «Փաստ» ԵԱՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել. «168 ժամ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը Նախկինների լռությունը գնահատում են, այ քննադատությունը՝ չեն ներում ՀՊՏՀ ուսանողները պաշտոնական նամակով դիմել են 132 պատգամավորներից 131-ին և նրանց ուղարկել Դ. Գալոյանի արտագրությունների օրինակներ Սիրիայում հայ քահանա են սպանել. տեսանյութ. Regionmonitor Ռուս մասնագետների մուտքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների տարածք. ե՞րբ և ինչպե՞ս Ավանդաբար՝ ասելով ոչինչ. Փաշինյանն ու Լավրովն անդրադարձել են Արցախի հարցի կարգավորման գործընթացին
Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը 15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատկերասրահից 32 վայրկյանում գողացել են Դալիի կտավը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատանը Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Պետք է կանխենք Հայաստան-Արցախ հարաբերությունների սրումը. Կիրո Մանոյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. «Մի քիչ պերեդոզ էր». Հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլեւս չեն զանգում. «Հրապարակ» Որտեղի՞ց կամ ո՞վ է վարչապետին վիճակագրություն հրամցնում Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է Էլենի Թեոխարուսին. Քննարկել են Արցախի խնդրի ներկա փուլը Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը Կարեն Գրիգորյանը` Պորտուգալիայի միջազգային մրցաշարի հաղթող
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-10-23 09:27:15 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-11-07 11:11:17 2018-06-05 11:55:11 2019-11-08 11:02:08

Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները

 

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և վերջինիս կողմից հիմնադրված «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիմնադրամի և ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ, որի մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջով։

Մասնավորապես, «Սևանի իշխան» ՓԲ ընկերության կողմից կնքված պայմանագրով 2015թ. նոյեմբեր ամսին մատակարարվել է 180 մլն դրամի 200.000 հատ մանրաձուկ, որը, սակայն, մնացել է մատակարարման վայրում՝ Գյումրիում, մանրաձկան գործարանը և ցանցավանդակային տնտեսությունները դեռևս շահագործման համար պատրաստ չլինելու պատճառով:

Արդյունքում՝ մատակարար ՍՊԸ-ի հետ կնքվել է պահատվության պայմանագիր, և վերջինիս վճարվել է հավելյալ ևս 151.2 մլն դրամ, իսկ ձեռք բերված 200.000 հատ մանրաձկից կենդանի է մնացել միայն 99.772-ը՝ ինչի արդյունքում մանրաձկան մեկ կգ-ի ինքնարժեքը կազմել է 13.896 դրամ՝ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված 5.000 դրամի փոխարեն։

Բացի այդ, 2014-2017թթ. ընթացքում մատակարարվող մանրաձկների համար դուրս գրված հարկային հաշիվների, տեղափոխման փաստաթղթերի, տեղափոխող տրանսպորտային միջոցի երթուղային թերթիկների, մատակարար ընկերության մանրաձկան ելքի և մուտքի գրանցամատյանի տվյալների համեմատությամբ պարզվել է, որ 68.3 մլն դրամի մանրաձկան տեղափոխման երթուղային թերթիկներ և 273.1 մլն դրամի մանրաձկան ելքագրման վերաբերյալ տեղեկատվությունն առկա չէ, իսկ հաշվապահական փաստաթղթերի համաձայն՝ ցանցավանդակային տնտեսություն տեղափոխված մանրաձկան քանակը 32612 կգ-ով (291.9 մլն դրամ արժեքով) ավելի է, քան փաստացի ափից 8 կմ հեռավորության վրա նավով ցանցավանդակներ տեղափոխած՝ հանձնման-ընդունման ակտերով ներկայացված ծավալները։

2016թ. դեկտեմբերին «Սևան ակվա» ՓԲԸ և ուկրաինական ընկերության միջև կնքվել է 319 հազ. ԱՄՆ դոլար (154.7 մլն դրամ) արժեքով կատամարանի կառուցման պայմանագիր, մինչդեռ նախապես գնման հայտով հաստատվել է գնման գործընթացի իրականացում, ինչի արդյունքում վճարումներն իրականացվել են առանց ապրանքն ընդունելու։ Բացի այդ, համաձայնագրերով պայմանագրի գինը դարձել է 470 հազ. ԱՄՆ դոլար, իսկ մատակարարման ժամկետը 3 անգամ երկարացվել է՝ 180 օրից դառնալով 555 օր և վերջնաժամկետը սահմանվել է 17.03.2019թ.-ը։

Պարզվել է, որ տեխնիկական բնութագրերի փոփոխությունների, կատամարան ջրի մեջ իջեցնելու և ՀՀ տեղափոխելու համար ուկրաինական ընկերությանը անհիմն վճարվել է ընդհանուր 110 հազար ԱՄՆ դոլար (53.3 մլն դրամ), այն դեպքում, երբ մատակարարը վերոգրյալ ծախսերը պետք է հոգար ընդհանուր պայմանագրային արժեքի շրջանակներում։

Ընդ որում, ուկրաինական ընկերությանը 234 մլն դրամ վճարելու պայմաններում՝ կատամարանը 17.03.2019թ.-ին չի տեղափոխվել ՀՀ տարածք, իսկ ՓԲ ընկերության ծառայողների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել, կամ գումարները հետ ստանալու, կամ կատամարանը փաստացի ստանալու ուղղությամբ։ Պարզվել է նաև, որ 2017թ. ապրիլ ամսին ցանցավանդակների վնասման պատճառով «Սևան ակվա» ՓԲ ընկերությունն ունեցել է 425 մլն դրամ կենսաբանական ակտիվների (ձկան փախուստ) և 97 մլն դրամի հիմնական միջոցների (պանտոնի և ցանցավանդակի դետալների) կորուստ։

ՓԲ ընկերության ներկայացրած տեղեկության համաձայն՝ ձմռան ամիսներին Սևանա լիճը սառել է, ուժեղ քամու պատճառով սառցաշերտի տեղաշարժման արդյունքում ցանցավանդակները վնասվել են և տեղի է ունեցել ձկների զանգվածային փախուստ։ Մինչդեռ, ցանցավանդակային ձկնարդյունաբերության ոլորտում լճի սառցակալումը համարվում է կանխատեսելի ռիսկ, և «Սևանի իշխանի ցանցավանդակային տնտեսության համար սարքավորումների և գույքի» ինժիներատեխնիկական բնութագրում նշվել են հստակ ուղեցույցներ և սառցակալման դեպքում գործողությունների հաջորդականություն: Սակայն ՓԲ ընկերության պատասխանատուների կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։

Պարզվել է նաև, որ Կարճաղբյուր համայնքում վերամշակման գործարանի կառուցման նպատակով «Սևանի իշխան» ՓԲԸ և մեկ այլ ընկերության միջև կնքված պայմանագրով ծախսվել է ավելի քան 733 մլն. դրամ, սակայն աշխատանքներն ավարտին չեն հասցվել, և 2016թ.-ից ի վեր գործարանի շենքը գտնվում է կիսակառույց վիճակում ու որևէ նպատակով չի օգտագործվել։

«Սևանի իշխան» ՓԲ ընկերության խորհրդի որոշմամբ՝ որպես գովազդային արշավի բաղկացուցիչ մաս հիմնվել և 2015թ. նոյեմբերից 2017թ. մարտ ամիսը Երևան քաղաքի Սարյան փողոցում գործել է «Պեպո» խանութ-խորտկարանը, որի գործունեության համար ընդհանուր առմամբ կատարվել են 129.6 մլն դրամի ծախսեր: Մինչդեռ գործունեության ամբողջ ընթացքում հաշվեգրվել է ընդամենը 32.3 մլն դրամի եկամուտ։

Պարզվել են առերևույթ հանցավոր այլ չարաշահումներ ևս։ Ընդհանուր առմամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը պարունակում են տվյալներ «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ների պատասխանատու ծառայողների կողմից 2014-2019թթ. ընթացքում իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու՝ ընկերությունների շահերին հակասող գործարքներ իրականացնելու, փաստաթղթեր կեղծելու, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 մլրդ դրամի բյուջետային միջոցները վատնելու կամ հափշտակելու, շուրջ 1.3 մլրդ դրամի վնասներ հասցնելու միջոցով ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: