Այսօր՝ 2020-07-11 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Դա իմ համար անընդունելի է». Ծառուկյանը` Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին

 

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստանի» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու հանգամանքը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, ԱԺ- ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդը:

«Եթե ցանկացած գործունեության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, թե ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է», ասել է Ծառուկյանը, նշելով, որ Թովմասյանի դեպքում հանցակազմ եթե կա, թող ներկայացնեն։

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնության քվեարկության ժամանակ իր խմբակցության մասնակից չլինելու հանգամանքին՝ Ծառուկյանը շեշտում է, որ իրենք չեն մասնակցել, քանի որ իրավական հիմք դրանում չեն տեսել եւ անիմաստ են համարել իրենց մասնակցությունը:

Լրագրողի հարցին, թե անձամբ Ծառուկյանը Հրայր Թովմասյանին լեգիտիմ նախագահ համարում է, նա ասաց. «Ինչի՞ համար լեգիտիմ չէ, էդ ո՞վ ա ասում, թող հիմնավորումը բերեն` լեգիտիմ չէ, մենք էլ ասենք` լեգիտիմ չէ, բայց էսօր ով ա էդ հարցը բերել, դրել, ներկայացրել: Մենք ասում ենք` պատրաստ ենք, տեսնենք, քննարկենք, տեսնենք լեգիտիմ չի, մենք նույնպես կողմ կլինենք, բայց էսօր ամեն մեկը մի դատարակ բան է ասում, բոլորին շփոթության մեջ է գցում, իբր ինքը դառնում է էդ կինոյի հերոսը, կամ էլ էդ պահի առաջարկողը»: