Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Փոստանջյանը՝ «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ

 

«Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գագիկ Հայրապետյանի դիմումը մերժելու որոշման դեմ բողոք է ներկայացրել։

Փոստանջյանը դիմել էր քննիչին Անժելա Թովմասյանի անվտանգությունը ապահովելու համար պաշտպանության միջոց ձեռնարկելու վերաբերյալ։ Բողոքը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, պատճենը` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

«Անժելա Թովմասյանը ՀՀ իրավապահ մարմիններից ակնկալում է, որ նրան քերաշխավորեն կանխարգելիչ միջոցառումները` իր մասնագիտական գործունեությունը անխափան իրականացնելու համար մասնավորապես՝ Անժելա Թովմասյանի անվտանգությունը ապահովելու համար պաշտպանության միջոց ձեռնարկելու ուղղությամբ: Սույն երաշխիքը համահունչ է լրագրողների անվտանգության և անպատժելիության հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին»,- ասված է Փոստանջյանի ներկայացրած բողոքում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին հարձակում էր տեղի ունեցել «Հայելի» մամուլի ակումբի վրա, ձվերով հարվածել էին դռանն ու պատերին, պաստառներ կպցրել։ Դեպքի առթիվ քրեական գորխ է հարուցվել, 4 անձին մեղադրանք էր առաջադրվել՝ լրատվամիջոցի օրինական աշխատանքին խոչընդոտելու համար։