Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն՝ մնացինք սպասելով․ Գևորգ Գորգիսյան

 

ԱԺ 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նման խոստումներով իշխանության եկած և խոստումները դրժած ուժի ներկայացուցիչները մեզ մեղադրում են պոպուլիզմի մեջ։

Ակամա հիշում ես դասական դարձած արտահայտությունը. սթափվեք գժուկներ։

Հայաստանի նոր իշխանությունը պետք է ների գյուղատնտեսության և սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները՝ անձամբ ինձ դիմած մի քանի գյուղատնտեսական ձեռնարկություն արդեն փակվել է՝ չկարողանալով վարկային պարտականությունները կատարել և չստանալով որևէ աջակցություն պետական որևէ պատկան մարմնից։

Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը՝ դե բա իհարկե։

Տնտեսական հարաբերությունները պետք է էական փոփոխությունների ենթարկվեն: Մի ժամանակ ես ասել եմ, որ ՀՀ-ում բանանի մենաշնորհը վերացնելու համար 45 րոպե է պետք, հիմա ասում եմ, որ շաքարավազի մենաշնորհը կոտրելու համար 15 րոպե է պետք, դրա համար գիտեք ինչ է պետք անել, զանգել «Քարֆուր» ընկերության տնօրենին և ասել՝ ձեզ վրա դրված արգելքը հանվել է՝ կարծեմ ներկրողների թիվը մի քիչ նվազել է։

Հայաստանում ներդրումներ չի լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի վերացել: Մեր խնդիրն է վերացնել այդ գործոնը՝ երևի սա է պատճառը, որ այս տարի երկրում ներդրումները գրեթե զրոյական են։

Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն՝ մնացինք սպասելով։

Կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացնել՝ ՀՀԿ-ականներին եկել են փոխարինելու իմքայլականները։

Էլ որն ասեմ, էլ որը…