Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«...Արվեստը ոչ միայն զգայական հաճույք է, այլև հանդիպում գաղափարի, մարդու հետ». ԱԺ պատգամավոր

 

Կատարողական արվեստի ոլորտներից մեկը՝ փերֆորմանսը անասելի վախեցնում է ճնշող, ավտորիտար կարգերի ջատագովներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Արվեստի այս ճյուղի ամենահայտնի նկարիչներից մեկը Մարինա Աբրամովիչն է, ում ամենասիրած ֆիլմը, իմիջայլոց, Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն է՝ նվիրված Սայաթ Նովային:

Իր առաջին փերֆորմանսներից մեկը՝ «Ռիթմ 0»-ն Աբրամովիչն իրականացրեց 1974 թվականին Նեապոլում: Նա վեց ժամ անշարժ կանգնած էր լսարանի դիմաց՝ հանդիսատեսին հնարավորություն տալով սեղանին դրված իրերը՝ վարդից մինչև ատրճանակ, ինչ-որ կերպ օգտագործել իր մարմնի վրա։ Փերֆորմանսի գաղափարն էր նկարչի ինքնազոհողությունը՝ հանուն մարդկային բնույթների արտահայտման։

1980 թվականին Ամստերդամում Աբրամովիչն իրականացրեց «Հանգստի էներգիա» փերֆորմանսը մեկ այլ նկարչի՝ Ուլայի հետ։ Մարինայի ձեռքում լարված աղեղ էր, իսկ Ուլայի ձեռքում՝ նետ։ Չորս րոպե և տաս վայրկյան տևած այս փերֆորմանսը հիմնված է փոխադարձ վստահության գաղափարի վրա։

2010 թվականին Աբրամովիչը իրականացրեց «Նկարիչը ներկա է» վերնագրով փերֆորմանսը։ Ավելի քան յոթ հարյուր ժամ նա լուռ նստեց և նայեց ավելի քան հազար հինգ հարյուր այցելուների աչքերին։ Նպատակն էր ցույց տալ, որ արվեստը ոչ միայն զգայական հաճույք է, այլև հանդիպում գաղափարի, մարդու հետ։

Տարօրինակ է, բայց փաստ»