Այսօր՝ 2020-04-08 | RSS | FACEBOOK

Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը. «Փաստ» «Քրեական ենթամշակույթի դեմ պայքա՞ր». Կասկածելի դրվագներ՝ ոստիկանության հրապարակված տեսանյութերում. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանի դեմարշը. «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի. «Փաստ» Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ երկրորդ և երրորդ նախագահների դատավարության հետքերով. «Ժողովուրդ» «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան. «Հրապարակ» Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ. «Փաստ» 2019 թվականին նախարար Ռուստամ Բադասյանը 16 000 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար է ստացել. Analitik.am Իր թիմակիցներին մեղադրելով՝ նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը. Գևորգ Գրիգորյան Դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին. ՀՀԿ հայտարարությունը Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. «Հրապարակ» Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես» «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» «Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են թիվ ապահովել՝ մեկ մլն դրամ. «Հրապարակ» Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը. «Փաստ» Մեկնարկում է Մեծ պահքի շրջանը. 48 օր «Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան
Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ. «Ժողովուրդ» Ռուստամ ջան (չեմ քծնում), քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Արփինե Հովհաննիսյան Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Փաշինյանը այնքան չի տիրապետում Արցախյան հարցին, որ պնդում է, որ Արցախը անկախացել է Սովետական Ադրբեջանից, այնինչ այն անկախացել է Սովետական Միությունից․ Արմեն Աշոտյան

 

Արցախի հարցում դինամիկա կա, ու այն Հայաստանի եւ Արցախի համար բացասական է։

Ի՞նչ են այսօր քննարկում Հայաստանի իշխանությունները: Երեկվա ուղիղ եթերում վարչապետը որևէ կոնկրետ մոտեցում, որդեգրված քաղաքականություն Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հարցում չհնչեցրեց:

Իր ամեն մի ելույթով նա ստիպում է ԱԳՆ-ին կամ ՊՆ-ին իր հետեից մաքրել իր ասած անհեթեթությունները:

Լրահոսի հետևում վարչապետը տեսնում է նախկինների ականջներ: Սակայն եթե մեկ տարի առաջ Արցախյան հարցի շուրջ քննադատում էին ՀՀԿ-ականները, իսկ այսօր մեկ տարի անց հանրային դժգոհության տարափի մեջ լսվում են նաև այլ ձայներ:

Նիկոլ Փաշինյանը անպատասխան թողնելով Ալիևի զառանցանքները՝ եթերով խոսում է ինչ-որ բամբասանքների մասին: Փաշինյանը Արցախյան հարցում հակադարձում է մտահոգ մարդկանց՝ մեզ, բայց չի հակադարձում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը: Մե՞նք ենք սպառնալիք, թե Ադրբեջա՞նը:

Ինչու՞ չեք անդրադառնում Ալիևի հայտարարություններին: Ոչ վարչապետը, ոչ էլ ԱԳ նախարարը:

Եթե համոզում ես հանրությանը, որ դավարդրանքի չես գնում՝ դա հիմնավորելով, որ դա չէիր անի Սերժի ու Քոչարյանի համար աշխատած մարդու մոտ, դա ոչ միայն համոզիչ չէ, այլև մանկամիտ փաստարկ է, պրիմիտիվ է ու պարզունակ:

Փաշինյանի հայտարարությունը մանիպուլատիվ է առ այն, որ շփման գծում երբեք այդքան հանգիստ չի եղել: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ չէր դիմում ագրեսիվ գործողությունների:

Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև որևէ հակասություն չկա, բայց հենց այդ իշխանություններն են հանդուրժում Բակո Սահակյանին մարզպետ անվանելը, իրենք են հանդուրժում Արցախի նախագահի գլուխը քարով բացելու կոչեր անողներին:

Փաշինյանը ասել էր, որ Արցախյան հարցում Սերժ Սարգսյանի կետից չի շարունակում, այլ իր սեփական կետից է շարունակում: Որո՞նք են այդ կետի բաղադրիչները: Փաշինյանը խոստացավ, որ Ղարաբաղը վերադառնալու է բանակցային սեղանին, իսկ այսօր խուսափում է խոսել իր խոստման հաշվետվությունից:

Փաշինյանը քանդել է Սերժ Սարգսյանի դիվանագիտական բանակցային խրամատը և չի կարողանում կառուցել սեփականը: Փաշինյանը չի խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Դա չի անում նաև ԱԳ նախարարը:

Եթե բանակցություններում կա դինամիկա, ապա այն բացասական է Հայաստանի և Արցախի համար:

Միջազգային կողմից մանդատ ստացած համանախագահները անգամ նախնական աջակցություն կամ սատարում չեն հայտնում հայկական կողմի նոր իշխանությունների որևէ նախաձեռնությանը:

Փաշինյանը այնքան չի տիրապետում Արցախյան հարցին, որ պնդում է, որ Արցախը անկախացել է Սովետական Ադրբեջանից, այնինչ այն անկախացել է Սովետական Միությունից:

Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը: