Այսօր՝ 2020-01-23 | RSS | FACEBOOK

2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը Սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով. Նիկոլ Փաշինյան 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից 4-օրյա ընդմիջում՝ հունվարի վերջին Փաշինյանի հրատապ խնդիրները. երկրորդ - ծննդատներ Փաշինյանի հրատապ խնդիրները. առաջին - սպանդանոցներ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ). Էրմենիհաբեր Անթույլատրելի գործընթացներ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ․ ՀԲՃ Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է եղել. մասնակցել են Ար. Միրզոյանը, Ալեն Սիմոնյանն ու Մակունցը. «Փաստ» «Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են. մեզ անակնկալներ են սպասվում». «168 ժամ» Սեյրան Օհանյանը կհրավիրվի Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով. «Հրապարակ» Բյուջեի հավելյալ բե՞ռ, թե՞ քաղաքացու բարեկեցություն. «Փաստ» Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է, գործնական քայլեր են պետք. «Փաստ» Պոպուլիզմը հաղթեց Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» «Իմ քայլի» 2 պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով. ի՞նչ է եղել իրականում. «Հրապարակ» Վրեժխնդրությո՞ւն. Հանցագործների ձեռքը հասել է դատարաններին․ աննախադեպ միջադեպ. «Ժողովուրդ» «Սա է Ձեր բառապաշարը, ամոթ Ձեզ». Մարիա Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին - տեսանյութ Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս. «Ժողովուրդ» Սյունիքում մերկասառույց է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ» Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ինչո՞վ են իշխանություններին խանգարում հայագիտական առարկաներն ու ազգային արժեքները. «Փաստ»

 

«Կրթամշակութային ոլորտում տեղի ունեցող գործընթացներն այս օրերին հանրության ուշադրության կիզակետում են։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ պարզ դարձավ, որ նոր իշխանությունների կրթական քաղաքականությունը իրենից ենթադրում է հայագիտական առարկաների դերի նվազեցում, որը տեղի է ունենալու դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու և «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու արդյունքում։

Այս ամենը ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է որպես կրթական համակարգի բարեփոխումների առանձին բաղադրիչ, սակայն այն չէր կարող մտահոգություն չառաջացնել հանրության շրջանում։ Եվ պատահական չէ, որ այս թեմայի շուրջ լուրջ աղմուկ բարձրացավ և քննադատությունների հոսք սկսվեց կառավարության հասցեին։

Չնայած դժգոհությունների խորացմանը՝ ԿԳՄՍ նախարարությունը ամենևին էլ մտադիր չէ հետ կանգնել իր առաջ քաշած ծրագրերից։

Եվ որպեսզի հանրությանը հնարավոր լինի համոզել, որ իրենց ծրագրերը բխում են կրթության զարգացման շահերից, ինչպես հիմնական դեպքերում, օգնության է հասնում վարչապետը՝ իր լայվերով։

Պատահական չէ, որ Փաշինյանի հերթական ուղիղ եթերի հիմնական մեխը նվիրված էր կրթության ոլորտում իրենց կողմից նախատեսվող փոփոխություններին։

Վերջինս, ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորումները որոշակի ձևափոխումների ենթարկելով, փորձում էր հանրությանը համոզել, թե իրենց ծրագրերը առավել քան բխում են հանրության շահերից։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կդասավանդվի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում, իսկ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում կդառնան ոչ պարտադիր, քանի որ այսօրվա տեխնոլոգիական զարգացումը ենթադրում է, որ պետք է կենտրոնանալ ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն առարկաների վրա։

Փաշինյանն իր ասածները առավել փաստարկված դարձնելու նպատակով փորձում էր բերել արևմտյան առաջատար բուհերի օրինակներ՝ հարցադրումներ անելով, թե արդյո՞ք Հարվարդի համալսարանում պարտադիր դասավանդում են Ամերիկայի պատմություն, կամ արդյո՞ք Քեմբրիջի համալսարանում դասավանդում են Մեծ Բրիտանիայի պատմությունը և այսպես շարունակ։

Սակայն վարչապետը հաշվի չի առել, որ այս տեսանկյունից չարժե հայաստանյան բարձրագույն կրթական համակարգը համեմատել արևմտյան բուհերում գործող որոշակի մոտեցումների հետ, քանի որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և մեր առջև ծառացած արտաքին մարտահրավերները պահանջում են, որպեսզի հայագիտական առարկաների դասավանդումը լինի ամենաբարձր դիրքերում։

Մենք խնդիր ունենք ոչ միայն բուհերում մասնագետներ պատրաստել, այլև ձևավորել լիարժեք քաղաքացի, ազգային աշխարհայացք, նկարագիր և մտածելակերպ ունեցող մասնագետներ։ Իսկ այն հիմնավորումը, թե հայագիտական առարկաների պարտադիր լինելը խանգարում է բնագիտական առարկաների մակարդակի բարձրացմանը, շատ թույլ փաստարկ է։

Եվ եթե կա հայկական բուհերի ռեյտինգը միջազգային վարկանիշային ցուցակում բարձրացնելու նպատակադրում, ապա ԿԳՄՍ նախարարության նախատեսած փոփոխությունները ընդհանրապես դրա հետ կապ չունեն։

Ուստի բազմաթիվ հարցադրումներ են առաջ գալիս, թե ինչո՞վ են իշխանություններին խանգարում հայագիտական առարկաները, որ այդ թեմային վարչապետի մակարդակով հատուկ անդրադարձ է արվում։

Արդյոք պատահակա՞ն է, որ այս հարցը դիտարկվում է ազգային արժեհամակարգի դերակատարությունը նվազեցնելուն միտված իշխանությունների ընդհանուր քաղաքական գծի համատեքստում։

Իսկ մյուս կարևոր հարցն այն է, թե ինչո՞ւ են նոր իշխանություններն ակնառու այսպիսի քաղաքականություն որդեգրել, երբ գիտակցում են, որ հանդիպելու են հասարակության դիմադրությանը։

Հենց այստեղ է, որ կասկածներ են առաջանում, թե մեկուկես տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխության իրականացման գործում եղել է որոշակի արտաքին ազդեցություն, իսկ հիմա եկել է այդ ուժերի առաջ քաշած պահանջներն իրականացնելու ժամանակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: