Այսօր՝ 2020-05-30 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Գորիսի քաղաքապետի շուրջ նոր աղմուկ է հասունանում. նա հափշտակության գործով է անցնում, փորձաքննության եզրակացությունից պարզ կդառնա նրա կարգավիճակը. «Ժողովուրդ»

 

««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Գորիսի քաղաքապետի շուրջ նոր աղմուկ է հասունանում: 2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը համայնքային գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք էր բացահայտել: Խնձորեսկի մի բնակիչ դիմել է համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն խա­նութի և բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները վերականգնելու խնդրանքով՝ հայտնելով, թե շենքերն, իբր, ինքն է կառուցել, բայց դրանց փաստաթղթերը չի պահպանել:

Նախաքննությունը պարզել է, որ խնձորեսկցու դիմումը բավարարել են առանց համապատասխան փաստաթղթերի: Կադաստրի Սյունիքի մարզային բաժ­նում նա ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել 4,250,000 դրամ արժողությամբ խանութի և բաղնիքի շենքերը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրգործով է անցնում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Հենց նա է խնձորեսկցու դիմումը ստորագրել, և հիմա իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքն­նության, եզրակացությունից հետո պարզ կդառնա կարգավիճակը՝ մեղադրյալ է, թե ոչ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: