Այսօր՝ 2019-11-20 | RSS | FACEBOOK

Ամերիկացիները կարող են գնալ կենսաբանական լաբորատորիաներ այնքան և նույն ճանապարհով, ինչպես Ռուսաստանի ներկայացուցիչները. Փաշինյանի արձագանքը «Ռոսիյսկայա գազետա»-ին ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին․ «Ամերիկայի ձայն» Ես նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների. Փաշինյան Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. էրմենիհաբեր Սիրիայում հայերի ճակատագիրը. Փաշինյանն արձագանքել է ռուս լրագրողի հարցին Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին Ուշադիր նայեք ինձ և ասեք՝ ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը. Փաշինյանի պատասխանը՝ իրեն Տեր-Պետրոսյանի ռեինկարնացիա համարելու ռուս լրագրողի հարցին Արտակարգ կամ կանխատեսելի. երբ հարսանիքն ավարտվում է ծեծկռտուքով Ավտովթարներից զոհերի թիվն աճում է. համալիր լուծումներ են անհրաժեշտ ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. «Հրապարակ» Գարեգին Նժդեհը նա է, ով ապագա մարշալ Բաղրամյանի հետ կռվել է իր հայրենիքի համար. վարչապետ Փաշինյանի պատասխանը «Նովոռոսիա»-ին Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ. «Փաստ» Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն «Վերնատունը» համաժողով կանի Արցախում. Նրանք կաջակցեն Վիտալի Բալասանյանին. «Ժամանակ» Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան. «Հրապարակ» Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները՝ «խոշորացույցի» ներքո. «Փաստ» Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ «Իմ քայլում» լուրջ տարաձայնություններ կան. «Ժողովուրդ» Ժամանակին դրամաշնորհային ծրագրերում ներգրավված ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը ոգևորված աշխատում է հայագիտական առարկաների դասավանդման դեմ. «Փաստ» Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ ջերմուկցիների հետ փակ հանդիպմանը բնապահպանները չմասնակցեն. «Հրապարակ» Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել հիշյալ անձնավորության հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Սևակ Առաքելյանի 27 վայրկյան անց նոկաուտը ադրբեջանցուն (տեսանյութ) Ադրբեջանցի պատմաբան Այրապետովը ծայրաստիճան ստորացնում է Նժդեհի անձն ու նրա ազգանվեր գործունեությունը. որտե՞ղ է արձագանքը Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» 4-ամյա թաթար հրաշամանուկը 40 այբուբեն է սովորել, այդ թվում՝ հայերեն - տեսանյութ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է. hetq.am Փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանը՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին Մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով նվազեցնելու առաջարկ Լուսավոր Հայաստանից.shantnews.am Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը․ Tert.am Սլովակիայի արտգործնախարարը ակնկալում է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներին Իտալացի պատգամավորը գետնին է նետել թուրքական դրոշով շոկոլադի տուփը (տեսանյութ) Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան
2019-11-19 10:16:17 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-07 11:11:17 2019-11-14 11:55:22 2019-11-08 11:02:08

Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման չարաշահումների ոդիսականը հասել է մեղադրանքի ներկայացմանը

 

2019թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Ծաղկաձորի ճոպանուղու գործունեության և այն շահագործող ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու և այն նախաքննություն կատարելու համար ՊԵԿ քննչական վարչություն ուղարկելու մասին:

Իրականացված ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել էր, որ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (ՀԱՕԿ)-ը 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել «Լ...» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վերջինիս կողմից 2008-2016թթ-ին հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից ստացված հասույթները` 1.985.273.178 ՀՀ դրամի չափով, հարկվող օբյեկտները /շահույթ/ պակաս է ցույց տրվել 397.054.636 ՀՀ դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 79.410.927 ՀՀ դրամ: Իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաև պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք նույն ժամանակահատվածի համար կազմել են 397.054.636 ՀՀ դրամ: Արդյունքում` «Լ...» ՍՊԸ կողմից հարկերը չվճարելու պատճառով պետությանը պատճառվել է ընդհանուր 476.465.563 ՀՀ դրամի վնաս:

Կատարվող նախաքննությամբ նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավել 2008թ-ի դեկտեմբերից մինչև 2017թ. սեպտեմբեր «Լ...>> ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցրած Ա.Պ.-ին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վերջինս առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով հանձնարարել է ընկերության տոմսավաճառներին` հաճախորդների կողմից վճարված գումարների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրել, կամ տրամադրել հաճախորդի կողմից պահանջի դեպքում` խեղաթյուրելով ֆիսկալային հաշվետվությունների տվյալները: Արդյունքում` ընկերության կողմից 2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացման ծավալները: Եվ իրացման շրջանառության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած 2008-2016թթ. ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու արդյունքում ընկերությունը խուսափել է պետական բյուջե վճարել առանձապես խոշոր չափերով՝ 476.465.563 դրամի չափով ԱԱՀ և շահութահարկ:

Բացի այդ, ընկերության նախկին տնօրենը, չարաշահելով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ի պատասխանատու անձանց վստահությունը, դիտավորությամբ վերջինիս, որը հանդիսանում է «Լ...» ՍՊԸ 50 տոկոս մասնակիցը, պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մասնավորապես՝ թաքցնելով հասույթի իրական չափերը՝ «Լ...» ՍՊԸ-ի կողմից պակաս շահաբաժին է փոխանցվել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ին՝ վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի` 79.410.927 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ա.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: