Այսօր՝ 2020-07-11 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Միասեռական զույգի պատմությունը ներկայացնող And then we danced ֆիլմի ցուցադրությունը կրկին ուղեկցվել է ցույցով

 

Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում նույնասեռականների մասին պատմող And then we danced ֆիլմի ցուցադրությունը նախօրեին կրկին ուղեկցվել է ցույցով, հաղորդում է Ալիք Մեդիան: Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո կինոդիտողները լքել են տարածքը ոստիկանների կազմած կենդանի պատի օգնությամբ: Ճանապարհի մյուս կողմում ընթացող ակցիայի մասնակիցները նրանց ճանապարհել են՝ վանկարկելով «ամոթ է»:

Ցույցի կազմակերպիչներից «Վրացական գաղափար» կուսակցության ղեկավար Լևան Չաչուան հայտարարել է, որ իրենց հաղթանակած է համարում, քանի որ ֆիլմի ցուցադրությունից հետո մարդիկ ոստիկանական կենդանի պատի օգնությամբ են դուրս գալիս կինոթատրոնից:

Նա ասել է նաև, որ սկսում են իրավական պայքար, քանի որ ֆիլմում նկարահանված անչափահասների ծնողները տեղյակ չեն եղել ֆիլմի բովանդակության մասին:

Հիշեցնենք՝ ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 8-ին կայացավ Թբիլիսիի ու Բաթումիի կինոթատրոններում: