Այսօր՝ 2020-07-11 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր չի լինի. Լավրով. 1lurer.com

 

«Ե՛վ ՌԴ նախագահը, և՛ վարչապետը բացմիցս ասել են, և ես վերահաստատում եմ, որ համակամարտության կողմերն իրենք պետք է հստակեցնեն բանակցությունների մասնակիցներին»,- պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Լեռնային Ղարաբաղի վերադարձին բանակցային սեղանի շուրջ, ասել է Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացնում է 1lurer.com կայքը:

«Ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»,- ընդգծել է Լավրովը:

«Մենք՝ որպես եԱՀԿ նախագահող երկիր, ամեն ինչ անում ենք, որ բանակցություններն ընթանան փոխադարձ համաձայնությամբ: Եվ բոլորս հասկանում ենք, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության՝ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր չի լինի, հայկական կողմն ուղղակի նման փաստաթուղթ չի ստորագրի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հիշեցրել է իր հրապարակային հայտարարությունը, որ ամփոփիչ պայմանավորվածությունից առաջ պետք է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի շահերը, և դրա հետ դժվար է չհամաձայնել: