Այսօր՝ 2020-10-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը. «Իրատես»

 

«Հեր­թա­կան ան­գամ դի­մե­լով դե­մա­գո­գիա­յի ար­վես­տին, ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում օ­րերս «լայվ» կոչ­վա­ծով անդ­րա­դար­ձավ ս. թ. նո­յեմ­բե­րի 1-ին և 2-ին Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նի «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ» կա­յա­րա­նի մոտ կազ­մա­կերպ­ված և ի­րա­վա­ցիո­րեն խա­փան­ված, այս­պես կոչ­ված, «Հու­Զանք ու Զանգ» ներ­կա­յաց­մա­նը, ա­վե­լի ճիշտ, խեղ­կա­տա­կու­թյա­նը, ո­րի մա­սին կա­րող եք կար­դալ նաև մեր «Մար­դա­վա­յել կեց­ված­քից ի­ջել, կա­պի­կին են կապ­կում» հոդ­վա­ծում:

Ճիշտ է, վե­րոն­շյալ ներ­կա­յաց­ման մաս­նա­կից­նե­րը սա­տա­նիստ­ներ չեն, հա­մե­նայն դեպս, մենք այդ­պի­սի փաստ չու­նենք, ներ­կա­յա­ցումն էլ սա­տա­նիզ­մի հետ ուղ­ղա­կի կապ չու­ներ, բայց այն ան­թույ­լատ­րե­լի էր, ա­ռա­վել ևս ան­թույ­լատ­րե­լի էր նշ­ված ներ­կա­յաց­ման հա­մար 2019 թվա­կա­նի տա­րե­կան բյու­ջեից 2,7 մի­լիոն դրամ հատ­կաց­նե­լը, ին­չը բա­րո­յա­կան ա­ռու­մով նույ­նիսկ հան­ցա­գոր­ծու­թյուն է:

Վար­չա­պետն իր պաշտ­պա­նու­թյան տակ վերց­րեց մի մի­ջո­ցա­ռում, ո­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը չեն էլ թաքց­րել, հենց ի­րենք են հայտ­նել, որ «Հու­Զանք ու Զան­գը» «հար­ցա­կա­նի տակ է դնում կնոջ պահ­ված­քի, խո­սե­լու և շարժ­վե­լու ձևի հան­րա­յին ըն­կա­լու­մը»։ Իսկ հե­տաքր­քիր է` ի՞նչ անհ­րա­ժեշ­տու­թյամբ և ու՞մ է պետք, որ հար­ցա­կա­նի տակ դր­վի կնոջ պահ­ված­քի, խո­սե­լու և շարժ­վե­լու ձևի հան­րա­յին ըն­կա­լու­մը, ե­թե ոչ Հա­յաս­տա­նում Ա­լան Դա­լե­սի ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նող­նե­րին:

«Հի­մա էլ, հի­մա էլ Հա­յաս­տա­նում մի նոր տրենդ է ի հայտ ե­կել, որ­տեղ ինչ-որ մե­կը ստան­դար­տից, քա­ռա­կու­սիից դուրս ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տանք ա ա­նում, կպց­նում են սա­տա­նիստ­ներ,- ա­սաց վար­չա­պե­տը:- Իսկ էդ ի՞նչ է էդ սա­տա­նիս­տը, մե­կը կա­րա՞ բա­ցատ­րի: Օ­րի­նակ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղյա՞կ եք (այ­սինքն` հույս ու­նեմ, որ տե­ղյակ են), որ կան հե­թա­նոս­ներ, կան մար­դիկ, ո­րոնք ա­սում են` մենք հե­թա­նոս ենք, ո­րով­հետև մենք հա­մա­րում ենք, որ մեր ազ­գա­յին կրո­նը հե­թա­նո­սու­թյունն է: Հի­մա ի՞նչ ա­նենք էդ մարդ­կանց… Նույ­նիսկ մար­դիկ կան ը­տենց բան են, հար­սա­նիք են ա­նում, ի­րենք հար­սա­նի­քը ա­նում են հե­թա­նո­սա­կան ծե­սե­րով: Ի՞նչ ա­նենք էդ մարդ­կանց մենք, թույլ չտանք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րել… էս նման­վում ենք մենք ար­դեն… ներ­կա­յա­ցում­նե­րը գրաքն­նում ենք, ը­սենց մենք ար­դեն կա­մաց-կա­մաց կհաս­նենք ինկ­վի­զի­ցիա­յի, խա­րույկ­նե­րի վրա կսկ­սենք մարդ­կանց վա­ռել նրա հա­մար, որ նրանք ճիշտ ձևով չեն հա­վա­տում ինչ-որ ու­ժե­րի»:

Պարզ­վում է, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար Քրիս­տոս Աստ­վածն ըն­դա­մե­նը «ինչ-որ ու­ժեր է»: Բա­րո­յա­կա­նու­թյու­նը, քրիս­տո­նեու­թյու­նը, հա­յի ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գը, մեր ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար ըն­դա­մենն ինչ-որ քա­ռա­կու­սի են: Պո­ղոս­նե­րը գո­նե հի­մա կգի­տակ­ցե՞ն, թե ում են բե­րել իշ­խա­նու­թյան… Մեր երկ­րի վար­չա­պե­տը, պե­տու­թյան ղե­կա­վա­րը լի­նե­լով հան­դերձ, չգի­տե կամ ան­տե­ղյակ է ձևա­նում, թե ինչ է սա­տա­նիս­տը: Ե­թե Փա­շի­նյա­նը լիկ­բե­զի կա­րիք ու­նի, ա­յո, նրան կա­րող ենք բա­ցատ­րել, թե ինչ է սա­տա­նիս­տը: Ա­վե­լին՝ վար­չա­պե­տը հե­թա­նոս­նե­րին ա­նուղ­ղա­կիո­րեն հա­մե­մա­տեց սա­տա­նիստ­նե­րի հետ, սրա գնա­հա­տա­կանն էլ թող­նենք մեր հե­թա­նոս եղ­բայր­ներն ու քույ­րե­րը տան…

Փա­շի­նյա­նը շուրջ 5-րո­պեա­նոց իր խոս­քում մի քա­նի ան­գամ դի­մեց դե­մա­գո­գիա­յի, դրան­ցից է, օ­րի­նակ, նրա «Ի՞նչ ա­նենք էդ մարդ­կանց մենք, թույլ չտա՞նք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րել…» հար­ցադ­րու­մը: Իսկ ո՞վ է ա­սել, թե նրանց չպետք է թույ­լատ­րենք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ապ­րել, կամ ա­սենք` խա­րույ­կի վրա այ­րել։ Ե­թե հի­շում եք, Փա­շի­նյա­նը նմա­նաբ­նույթ հար­ցադ­րում­նե­րով հան­դես ե­կավ նաև, երբ խո­սում էր Հա­յաս­տա­նում ԼԳԲՏ ան­ձանց կամ այ­լա­սեր­ված­նե­րի մա­սին (ի՞նչ ա­նենք, այդ մարդ­կանց սպա­նե՞նք…): Երկ­րորդ. վե­րոն­շյալ խեղ­կա­տա­կու­թյան նման ներ­կա­յա­ցում­նե­րը քն­նա­դա­տե­լը, դրանց վե­րա­բե­րյալ կար­ծիք, դիր­քո­րո­շում ար­տա­հայ­տե­լու սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քից օգտ­վե­լը, ինչ­պես վար­վել են ոչ ան­տար­բեր ան­հատ­նե­րը և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, բնավ չի նշա­նա­կում ներ­կա­յա­ցում­նե­րը գրաքն­նել:

Ա­հա դե­մա­գո­գիա­յի ևս մեկ դրսևո­րում. «չա­րեն­ցա­գետ» վար­չա­պետն ան­հար­կի կեր­պով անդ­րա­դառ­նա­լով վե­րոն­շյալ խեղ­կա­տա­կու­թյան հետ չկապ­ված Չա­րեն­ցի պոե­զիա­յին, ա­սաց. «Ե­ղի­շե Չա­րենց են ա­սում, Չա­րեն­ցի մա­սին խո­սող մար­դիկ, հե­տաքր­քիր ա, գի­տեն, թե Ե­ղի­շե Չա­րեն­ցը գրել ա մե­նակ «Ես իմ ա­նուշ Հա­յաս­տա­նի» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը: Բա­րե­բախ­տա­բար, թե դժ­բախ­տա­բար ո­մանց հա­մար` այդ­պես չի՛: Ե­ղի­շե Չա­րեն­ցը գրել է շատ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ շատ տար­բեր բա­նե­րի մա­սին, այդ թվում այն­պի­սի բա­նե­րի մա­սին, ո­րոնք էդ­քան էլ բան չեն, եր­կար ժա­մա­նակ, հա­մե­նայն դեպս, Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րի­նե­րին ըն­դուն­ված չեն ե­ղել որ­պես գրա­կան տեքստ, դա հա­մար­վել են, որ ցեն­զու­րա­յից դուրս տեքս­տեր են, մենք պտի այ­րե՞նք Չա­րեն­ցի այդ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը: Մեր Չա­րենցն է, չէ՞… Չա­րեն­ցը ու­նե­ցել է կյան­քի դր­վագ­ներ, ո­րոնք ե­ղել են, և է­լի մեր շատ մե­ծեր, մենք պտի չթո­ղե՞նք ու­սում­նա­սի­րեն… Պտի Չա­րեն­ցին ճա­նա­չենք, իր ծա­գու­մը հաս­կա­նանք, թե չհաս­կա­նանք, թե՞ մենք գծենք, ա­սենք` էս ա Չա­րեն­ցը, սրա­նից դուրս ով Չա­րեն­ցի մա­սին բան ա­սեց, սա­տա­նա­յա­պաշտ ա, ազ­գա­դավ ա: Ես կար­ծում եմ, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում պետք է միտ­քը աշ­խա­տի և մտ­քի հա­մար չպետք ա լի­նեն կա­ղա­պար­ներ…»:

Նախ, խոս­քը Չա­րեն­ցի, այս­պես կոչ­ված, ձա­խու­թյան շր­ջա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին է, ո­րոնք ոչ միայն Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րի­նե­րին, այլև դրա­նից հե­տո էլ ըն­դուն­ված չեն որ­պես գրա­կան տեքստ, հա­մե­նայն դեպս, ող­ջամ­տո­րեն ընդգրկված չեն դպ­րոց­նե­րում, բու­հե­րում դա­սա­վանդ­վող «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յում, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ աս­մուն­քով չեն ներ­կա­յաց­վում: Սա­կայն ո՞վ է ա­սել կամ ա­սում, թե մենք պետք է դրանք այ­րենք, ո՞վ է, ընդ­հան­րա­պես, նման հարց բարձ­րաց­րել, և չի էլ բարձ­րաց­վե­լու, քա­նի որ դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը չկա: Կամ` ո՞վ է ա­սել կամ ա­սում, թե մենք չպետք է թող­նենք, որ գրա­կա­նա­գետ­նե­րը, ընդ­հան­րա­պես, ցան­կա­ցող­ներն ու­սում­նա­սի­րեն դրանք, նախ­կի­նում էլ են ու­սում­նա­սի­րել, ա­պա­գա­յում էլ ու­սում­նա­սի­րե­լու են, ու­սում­նա­սի­րե­լը չի նշա­նա­կում դրանք կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում մա­տու­ցել, ան­գիր սո­վո­րել տալ, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ հան­րայ­նաց­նել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: