Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ավտովթարներից զոհերի թիվն աճում է. համալիր լուծումներ են անհրաժեշտ

 

Իրավաբանական գիտությունների դոկտոր, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ավտովթարներից զոհերի թվով պատկերը տարածաշրջանում հետևյալն է՝ Հայաստանում 100 հազար բնակչին ընկնում է 9 մարդ, Վրաստանում` 12, իսկ Ադրբեջանում՝ 5: Միայն այս տարվա առաջին եռամսյակում մարմնական վնասվածք ստացած անձանց թիվը Հայաստանում կազմել է 1400:

Ինչո՞ւ հետաքրքրվեցի այս տվյալներով. վերջերս ակնհայտ ցինիկ ու խիստ վտանգավոր մանևրները սպառնում են դառնալ օրինաչափություն: Քաղաքի կենտրոնում 120 մ տարածություն անցնելու համար (ավել չեն կարող, որովհետև խաչմերուկում ակնհայտ խցանում է) բացում են մոտ 100 կմ/ժ արագություն:

Մի ավիավթարը, որի արդյունքում պակաս թվով զոհեր են լինում, հիշում ենք տարիներով, մեր աչքի առջև կատարվածը չենք նկատում: Սա չգրեցի նրա համար, որ ոմանք ավանդաբար կենտրոնանան սոսկ տուգանքի չափերի վերանայման վրա, համալիր լուծումներ են անհրաժեշտ ...