Այսօր՝ 2020-05-29 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ամերիկացիները կարող են գնալ կենսաբանական լաբորատորիաներ այնքան և նույն ճանապարհով, ինչպես Ռուսաստանի ներկայացուցիչները. Փաշինյանի արձագանքը «Ռոսիյսկայա գազետա»-ին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին։

Կովալևա Դիանա, «Ռոսիյսկայա գազետա»- Վերջերս լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հայկական լաբորատորիաներին ռուս մասնագետների մուտքի մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև հուշագրի ստորագրումը հետաձգվել է: Ես ուզում էի Ձեզ հարցնել, թե ինչն է խանգարում այս փաստաթղթի ստորագրմանը, և միգուցե արդեն հայտնի է, թե երբ կստորագրվի այն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Նախևառաջ, այդ լաբորատորիաները չեն ֆինանսավորվում Միացյալ Նահանգների կողմից: Դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այսինքն՝ ոչ ոք, բացի հայ պաշտոնյաներից, այսինքն ոչ բոլոր պաշտոնյաները, այլ միայն այն պաշտոնյաները, ովքեր մուտք ունեն այդ հաստատություններ, ոչ ոք այլևս չունի իրավունք մուտք գործելու այդ հաստատություններ: Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, ինչպես այս շենքը: Այո՞: Դրսից ոչ ոք, առանց Հայաստանի իշխանությունների թույլտվության, չի կարող մտնել այս շենք: Դուք նույնպես եկել եք այստեղ, բայց որոշ ընթացակարգեր եք անցել: Պետք է փաստել, որ սա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Օրինակ՝ մենք ունենք նաև օբյեկտներ, որոնք Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, տեխնիկական սարքավորում և այլն և այլն: Կան տեխնիկական միջոցներ, որոշ ենթակառուցվածքներ, որոնք Հայաստանին նվիրաբերել է Չինաստանը և շատ այլ երկրներ, բայց այս ամենը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Սա շատ կարևոր նրբերանգ ունի: Այսինքն, ամերիկացիներն այնտեղ ազատ մուտք չունեն, և այժմ, այս պահի դրությամբ, նրանք կարող են գնալ այնտեղ այնքան և նույն ճանապարհով, ինչպես կարող են գնալ Ռուսաստանի ներկայացուցիչները: Երբեմն ռուսական մամուլում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացիները, երբ ցանկանան, կգան, երբ ցանկանան, կգնան: Դա այդպես չէ: Եվ ոչ միայն ամերիկացիները, ոչ ոք, բացի Հայաստանի Հանրապետության այն ներկայացուցիչներից, ովքեր աշխատում են այս լաբորատորիաներում, իրավունք չունեն այնտեղ լինել, քանի որ դրանք բավական վտանգավոր օբյեկտներ են: Մենք ունեինք համաձայնագրի նախագիծ, բայց ինչքան ինձ տեղեկացրին, մենք պատրաստ էինք ստորագրել, բայց ինչ-ինչ պատճառներով մեր ռուս գործընկերները որոշեցին չստորագրել այն: Նրանք առաջարկել են լրամշակել այդ փաստաթուղթը, և մենք համաձայնել ենք: Մենք միասին կաշխատենք այս փաստաթղթի շուրջ: Երբ երկու կողմերը պատրաստ լինեն ստորագրելու, այդ ժամանակ մենք կստորագրենք:

Կովալևա Դիանա, «Ռոսիյսկայա գազետա»- Ռուսական կողմը չի՞ նշել, թե կոնկրետ ինչն է պետք լրամշակել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միգուցե նշել է, բայց ես չեմ կարող կիսվել Ձեզ հետ այդ տեղեկատվությամբ:

Կովալևա Դիանա, «Ռոսիյսկայա գազետա»- Նույն լաբորատորիաների վերաբերյալ: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այնպիսի մտքեր, որոնք մամուլում ի հայտ են գալիս այն փաստի շուրջ, որ այդ լաբորատորիաներ, այո, կարող են մուտք գործել միայն այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիները, բայց, հավանաբար, այս աշխատանքը կատարվում է, ինչպես ասում են, նախկին հովանավորների պատվերով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Գիտեք, ես արդեն ասացի, որ սա Հայաստանի սեփականությունն է: Ես արդեն ասացի, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել ձեր ասածը:

Այսինքն՝ մենք հիմա գործո՞ւմ ենք Ռուսաստանի դեմ, այո՞: Մենք ուզո՞ւմ ենք վնասել Ռուսաստանին: Մենք ներքաշվա՞ծ ենք Ռուսաստանի դեմ դավադրության մեջ: Այսպիսի բան չի կարող լինել: Համենայն դեպս, այսպիսին է ռազմավարական դաշնակցի մասին մեր պատկերացումը: Հուսով ենք, որ բոլորս այդպես ենք ընկալում այս արտահայտության իմաստը` ռազմավարական դաշնակից:

Սա նշանակում է, որ մենք չենք կարող ոչ մի կերպ գործել միմյանց դեմ, չենք կարող գործել այնպես, որպեսզի խախտվեն անվտանգության շահերը: Բացառվում է, որ մենք ինչ-որ կերպ գործենք Ռուսաստանի անվտանգության դեմ: Դա պարզապես չի կարող պատահել: Վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես չի գործի Հայաստանի անվտանգության դեմ: