Այսօր՝ 2020-01-27 | RSS | FACEBOOK

Առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են. Աշոտյանը Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա». «Ժողովուրդ» «Գողական մեծ սխոդկա» է սպասվում. «Իրավունք» Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես» ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում. «Իրատես» «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ» Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ» Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ» Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են ու պատրաստ են պայքարել. «Իրատես» Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. Փաշինյանը դա շատ լավ հասկանում է. «Փաստ» Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ. «Հրապարակ» Կրկեսի վերածվող խորհրդարան. «Իրատես» Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսքը. «Փաստ» «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը Սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով. Նիկոլ Փաշինյան 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Սա է Ձեր բառապաշարը, ամոթ Ձեզ». Մարիա Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին - տեսանյութ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Քանի դեռ վարչապետն ապավինում է պոպուլիզմին, վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ»

 

«Իշխանափոխությունից հետո բազմիցս քննարկվել է այն թեման, որ հասարակության ներսում ատելության և թշնամանքի մթնոլորտը մտահոգիչ չափերի է հասել: Եվ այս մթնոլորտի ստեղծման գործում իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանն իրենց ուրույն դերակատարությունն ունեն՝ հանրությանը սևերի և սպիտակների բաժանելու, ասֆալտին փռելու և պատերին ծեփելու մասին կոչերով, ինչպես նաև ընդդիմադիրների նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու քայլերով:

Ավելին` այդ ամենը հատկապես Փաշինյանն ու լևոնտերպետրոսյանական ողջ թիմը իրականացրել են նաև ընդդիմադիր եղած ողջ ընթացքում: Հիմա էլ իշխանության յուրաքանչյուր քննադատ թիրախավորվում է, պիտակավորվում, ընդդիմադիր լրատվամիջոցները ճնշումների տակ են հայտնվում, իսկ սոցցանցերում իշխանական ֆեյքերը հայհոյանքների տարափ են տեղում իրենց ոչ հաճո մարդկանց հասցեին:

Եվ պատահական չէ, որ ստեղծված իրավիճակի անընդունելի լինելու մասին բոլոր ահազանգերն ուղղակի անտեսվում են իշխանությունների կողմից:

Իհարկե, իշխանության այսպիսի գործելակերպը չի կարող հակառակ էֆեկտը չունենալ, հասարակության շրջանում գեներացված ատելության այդ էներգիան մի օր շուռ է գալու հենց իրենց դեմ, բայց սա չի խանգարում, որ Փաշինյանն ատելության մթնոլորտի ստեղծման հարցում մեղքը գցի ժողովրդի վրա, թե իբր ոչ թե ինքն է ատելություն սերմանում, այլ ժողովուրդն է ատելությամբ լցված նախկինների նկատմամբ։

Նախկինների հարցում բան չենք ասի, իսկապես նրանք հաջողացրել էին իրենց հանդեպ հակակրանքի մեծ դոզա հավաքել, ինչի արդյունքում էլ Փաշինյանն ու իր թիմը հայտնվեցին իշխանության ղեկին: Սակայն բանն այն է, որ հիմա յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում հենց Փաշինյանն է անընդհատ հիշում նախկիններին և նրանց մեղադրում նաև այսօրվա ամեն մի ձախողման համար:

Այս լույսի ներքո էլ կարող ենք դիտարկել վարչապետ Փաշինյանի՝ Իտալիա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ Միլանի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ մի հայ կին վարչապետին մեղադրեց ատելության քարոզի և սխալ քաղաքականություն վարելու հարցում, սակայն վարչապետը փոխանակ փարատեր այդ կնոջ մտահոգությունները, ատելություն տարածելու պատասխանատվությունը իր վրայից գցեց ժողովրդի վրա և նորից հիշեց նախկիններին՝ բա, Սերժ Սարգսյանն այսպես, բա, Ռոբերտ Քոչարյանն այնպես:

Հասկանալի է, որ վարչապետը ամեն մի անկյունում ուզում է դավադիրներ տեսնել, բայց արդեն զավեշտալի է, որ բանը հասնում է նրան, որ վերջինս նախկին նախագահներին մեղադրում է Մեղրին փոխանակելու և Արցախի 7 շրջանները հանձնելու մտադրության մեջ:

Նախ՝ Փաշինյանի հայտարարությունը վայել չէր պետության ղեկավարին, քանի որ վերջինս առանց փաստերի, ինչ-որ կցկտուր դրվագների միջոցով փորձում է ցույց տալ, թե իբր ինքը Արցախյան հակամարտության հարցում զիջողական դիրքորոշում չունի, ինչպիսի դիրքորոշում ունեին նախկինները, սակայն եթե Փաշինյանի դիրքերը բանակցային հարթակում այդքան ամուր են, ինչո՞ւ է վերջինս այդքան հաճախ հիշում նախկիններին ապագային նայելու փոխարեն:

Եվ, ինչպես միշտ, իր ելույթի ընթացքում ձեռքի հետ էլ վարչապետը խոսեց անչափելի թալանից և կոռուպցիայից: Արդեն օրինաչափություն է դարձել, երբ Փաշինյանը իր գործունեության արդյունքները չի կարողանում ներկայացնել ժողովրդին, սկսում է խոսել վիրտուալ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացից, որի արդյունքները հանրության համար այդպես էլ մշուշոտ են մնում. Փաշինյանը խոստացել էր, որ միլիարդավոր դոլարներ է բյուջե մուտք անելու, սակայն դրանք այդպես էլ մնացին հայտարարությունների մակարդակի:

Ելույթի վերջում Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե ինքը շարունակում է մնալ բարձր վստահություն ունեցող գործիչ՝ պնդելով, թե ինքը հրաժարականի մասին մտածելու կարիք չունի այնքան ժամանակ, քանի դեռ ունի ՀՀ ժողովրդի վստահությունը:

Սակայն եթե վարչապետը վստահության խնդիր չունի, ապա ինչո՞ւ է ծանր տանում ամեն մի քննադատական խոսք: Վստահության մեծ պաշար ունեցող երկրի ղեկավարը պետք է շատ բնական համարեր քննադատությունները և փաստարկեր իր իրավացիությունը։ Ավելին, ականջալուր լիներ քննադատություններին, այլ ոչ թե ամեն անգամ հունից դուրս գար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: