Այսօր՝ 2020-10-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ Վանեցյանն «անատամ» չի եղել. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՖՖ գործկոմի նիստն ամենեւին էլ հաշտ ու համերաշխ չի անցել, հենց սկզբից է նիստը լարված սկսվել: Գործկոմի կազմը ուղիղ երկու կեսի է բաժանվել՝ իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք համատեղությամբ նաեւ ՀՖՖ գործկոմի անդամներ են, մյուս թեւում էլ՝ Արթուր Վանեցյանն ու գործկոմի մյուս ներկայացուցիչները: Իշխանականները խիստ մարտական են եկել նիստին ու սկզբից եւեթ «ատամ ցույց տվել» Վանեցյանին:

Բայց Վանեցյանն էլ իր հերթին իրեն «անատամ» չի պահել` շեշտելով, որ չփորձեն ինչ-որ ճնշումների միջոցով իր հրաժարականին հասնել. եթե հրաժարվի, ապա կանի բացառապես հենց իր ցանկությամբ: Գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանն անցել է «ախպեր ջան» դիմելաձեւին:

Գործկոմի անդամների հրաժարականի հարցը քննարկելիս Ռուբինյանը դիմել է Վանեցյանին. «Դու էլ պիտի հեռանաս, ախպե՛ր ջան»: Վանեցյանն ասել է` ինքնակամ հրաժարական կտա, եթե գործկոմից մյուսներն էլ հեռանան: Մոտ 3 ժամ բանակցելուց հետո են միայն որոշել, որ բոլորն էլ կհեռանան: Իշխանական թեւից Վանեցյանին առաջարկել են հուշել, թե հայտարարության ինչ տեքստով ինքը կհեռանա, եւ 1,5 ժամ միայն աշխատել են այդ տեքստի վրա:

Հենրիխ Մխիթարյանի՝ գործկոմը ներկայացնող մայրը՝ Մարինա Թաշչյանը, նախատել է նիստի մասնակիցներին` շեշտելով. «Դուք ֆուտբոլ չեք սիրում, չեք ապրում ֆուտբոլով, ընդամենը քաղաքական հրահանգով դուրս եք եկել Վանեցյանի դեմ: Պետք չէր այս հարցն այսքան քաղաքականացնել»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նիստի ընդմիջմանը իշխանական թեւը փորձել է Վանեցյանից պարզել, թե հրաժարականից հետո ինչով է զբաղվելու:

Վանեցյանն էլ պատասխանել է. «Ինչով կուզեմ, դրանով էլ կզբաղվեմ»: Իշխանականները փորձել են վարչապետ Փաշինյանի անունից Վանեցյանին հասկացնել, թե պետք չէ քաղաքականությամբ զբաղվել: Իշխանականները նաեւ ակնարկել են, թե իրենց առաջնորդին նա մենակ թողեց, Վանեցյանն էլ հակադարձել է, որ վարչապետն է իր հետ վատ վարվել: Ինչեւէ, Արթուր Վանեցյանը հեռանալուց առաջ հայտարարել է. «Ես եմ իմ նախաձեռնությամբ առաջարկել թողնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որովհետեւ ինչ-որ մեկը պետք է վերցներ պատասխանատվությունը այն պարտության, որ մենք կրեցինք Իտալիայի հավաքականից։ Ես այդ պատասխանատվությունը վերցրեցի իմ վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում