Այսօր՝ 2020-05-29 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Երբ աշխատում է ոչ թե թիմը, այլ անհատներ, պատասխանատվությունը ոչ մի տեղ չի կորչում

 
Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքէջից

Ծայրահեղությունների սիրահար ենք, մեկի եզրին դեռ չհասած՝ մյուսի թելն ենք բռնում: Հիմա էլ ֆեյսբուքահայության հիմնական խնդիրը ներկայիս իշխանությունների ներկյացուցիչներին նրանց մեջտեղ բերելն է, որոնք աշխատում են:

Իսկապես: Ոչ արդարությունն է մեռել, ոչ էլ սուբյեկտիվիզմին զոհ է գնացել ամեն արժեք ու արժանիք, որ հենց այնպես վերցնես ու բոլորին քննադատես: Ինչպես բոլոր ժամանակներում ու դասակարգերում, ռեժիմների ու կառավարությունների ժամանակ, հաստատապես կան աշխատող, պատասխանատու, պատրաստակամ ու եռանդուն մարդիկ, որոնք աշխատում են, իսկ եթե սկզբում չեն էլ կարողանում, ապա արագորեն սովորում են ու գործի անցնում:

Բայց արդյո՞ք պիտի շնորհակալ լինենք նրանց, որ գտնվում են ինչ-որ տեղում ու կատարում այդ տեղով պայմանավորված պարտականությունները: Արդյո՞ք պետք է գնահատանքի խոսքեր ասել նրանց, որոնք հանգիստ իրենց գործն են անում, հատկապես երբ պատգամավոր են, չինովնիկ, ղեկավար...

Բնավ էլ պարտադիր չէ, ավելին, անհրաժեշտ էլ չէ. հազարավոր մարդիկ ամեն օր առավոտյան աշխատանքի են գնում, ամենայն պատասխանատվությամբ կատարում են օրվ անելիքն ու արդեն երեկոյան, հանգստի վաստակած զգացումով գնում են տուն՝ արդեն տանը, օրինակ, երեխաների հետ շարունակելու արդեն աշխատանքի այն տեսակը, որ աշխտվարձով չի փոխհատուցվում կամ աշխատաժամանակով սահմանազատվում մնացյալից:

Ի՞նչ է՝ զօր ու գիշեր գովենք բոլոր այս մարդկանց, որ նորմալ են, ինչ է թե նրանց շրջապատում ու միջավայրում բազմաթիվ են պորտաբույծները, աշխատել չիմացող ու այդպես էլ չսովորողները, մարդիկ, որոնց զբաղեցրած աշխատատեղերին ներկայացվող պահանջների կամ, շատերի դեպքում էլ, ինքնագնահատականի եթե գոնե մի երկու տոկոսը իրական գիտելիք ու հմտություն դառնա, փրկված ենք...

Արդեն հաստատապես ժամանակն է ինչպես կառավարությունը, այնպես էլ բոլոր հետ2018ապրիլյան չինովնիկներին ու պետական այր և տիկնանց տուն ուղարկելու, եթե առնվազն վերջին մեկ տարին այդպես էլ անտաղանդ, ապաշնորհ ու անամոթ են գտնվել՝ չարդարացնելով ոչ միայն իրենց վերապահված վստահությունը, այլև իրենց քաղաքական թիմի, այո՛, հենց թիմի վստահությունը:

Չկա աշխատող թիմ, բայց կան աշխատող անհատներ, որոնց ոչ թե պետք է շնորհակալ լինել, պատիվ անել, այլ հիշեցնել, որ չաշխատող թիմի պատասխանատվությունը ևս իրենց ուսերին է...

Ուրեմն ի պատասխանատվություն, և ոչ թե ի ձոն... Թե չէ ջարդելու նյութ՝ ինչքան ասես: