Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Սա է Ձեր բառապաշարը, ամոթ Ձեզ». Մարիա Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին - տեսանյութ

 

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանն անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բառապաշարին՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի մարդիկ, դուք հաղթել եք, և ձեր հաղթանակը ոչ ոք չի կարող խլել։ Հասկանալի է, որ երբ պահեր են լինում, որոնք նմանվում են ճգնաժամի, և դուք նոր իրականության և Հեղափոխության նկատմամբ վտանգ եք զգում, ձեր մեջ ծնվում է մղումը պաշտպանելու ձեր հաղթանակը։ Բայց․ ձեր հաղթանակի լավագույն պաշտպանության գործիքը պետք է լինի ինքնավստահությունը, որ Հայաստանում տեղի ունեցածը անդառնալի է։ Ինչպես ասում են, մենք էլ երբեք առաջվանը չենք լինի։ Մեզ այլևս երբեք անդունդը չեն գլորի, որովհետև այդ անդունդը լցված է։ Լցված է ձեր ճշմարտությամբ։ Այդ անդունդը սեղմվել, դարձել է մի սև բիծ մեր անցյալի վրա, որն էլ կսպիանա ու կանհետանա։

Իսկ ի՞նչ անել ճգնաժամի նմանվող այդ պահերին։ Համախմբվել, բայց չբարկանալ։ Ձայն բարձացնել, բայց չգոռալ։ Պարզապես վերահաստել ձեր համերաշխությունը միմյանց նկատմամբ։ Լցնել իրական և վիրտուալ տարածքը սիրով։ Այ ինչպես մեզնից պահանջում եք երկիրը կառավարել նույնքան սրտով ու սիրով, որքան մտքով ու օրենքով, նույնպես և դուք կառավարեք մեր իրականությունը սրտով և սիրով։

Մեզ պետք են ավելի շատ համերաշխության, բարության, ազնվության, մեծահոգության կոչեր։ Սա չի նշանակում հրաժարվել արդարության լիակատար վերկանգնման ձեր արդար պահանջից։ Սա նշանակում է այդ պահանջը ձևակերպել ոչ թե որպես անողոք ու վրեժխնդիր պատիժ, այլ որպես հաղթած քաղաքացի, ով անցյալի անարդարությունը շտկելիս չի ցանկանում օգտվել հին մեթոդներից»:

Մանրամասն՝ Ազատություն ռադիոկայանի տեսանյութում: