Այսօր՝ 2020-02-19 | RSS | FACEBOOK

«Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան Իրավապահները ապշած են իշխանությունների «ցինիզմից». Նրանք հասկացել են. «Հրապարակ» Ռուսաստանում հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում. Մոսկվան դեռ «ստավկա» չի դրել որեւէ մեկի վրա. «Իրատես» ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով չանցնի անվստահության գործընթաց սկսել. «Հրապարակ» Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. «Ժողովուրդ» «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններն անգամ իմքայլականների մոտ են խառնաշփոթ առաջացրել. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են ոմանք թիրախավորել բանակը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» պատգամավորները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման. «168 ժամ».
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թվականին ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի, հրատապ oգնությունների վճարման գործընթացը կարգավորելու նպատակով: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր տարի պետք է սահմանի ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը: Հաշվի առնելով աղքատության դեռևս բարձր մակարդակը, եկամուտների բաշխվածության անհավասարության բացասական դինամիկան, գործող ծրագրի ազդեցությունն աղքատության մակարդակի վրա՝ որոշմամբ առաջարկվում է պահպանել ՀՀ 2020 թ. պետբյուջեով նախատեսված նպաստառու ընտանիքների թվաքանակը և նպաստի չափ, այդ թվում երեխաներին տրվող հավելումները: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2020 թ. համար ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը սահմանել 28.00՝ 30.00-ի փոխարեն:

«2019- 2020 թվականների ընթացքում բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը, ինչպես նաև 2020 թվականից արդեն՝ միջին կենսաթոշակի չափը, նվազագույն աշխատավարձի չափը, հուլիսից՝ երեխաների ծննդօգնության գումարը կավելանա, ինչպես նաև 2 տարեկան երեխաներին տրվող խնամքի նպաստը: Այս եկամուտները, թեկուզ փոքր չափով, բայց ազդեցություն են ունենալու ընտանեկան նպաստի համակարգի վրա: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ սահմանային միավորի մեծությունը նույնը թողնելու դեպքում, նպաստի իրավունքը կկորցնի շուրջ 11 հազար ընտանիք՝ իրենց 45 հազար անդամներով: Ուստի, դա կանխելու նպատակով առաջարկվում է իջեցնել ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը: Արդյուքնում 11 հազար մարդ կպահպանի նպաստի իրավունքը և, ըստ կանխատեսումների՝ համակարգ մուտք կգործի շուրջ 1000 ընտանիք»,-ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սահմանային միավորն իջեցնելով, այդ ընտանիքներին տրվում է նպաստ ստանալու հնարավորություն. «Այսինքն՝ թոշակը մի քիչ ավելանում է, նրանց անապահովության միավորը նվազում է և նրանք նպաստի համակարգից դուրս են հայտնվում: Մենք հիմա, որպեսզի դա տեղի չունենա, նպաստի համար անհրաժեշտ միավորները իջեցնում ենք՝ 30-ից դարձնելով 28: Սրա արդյունքում ոչ միայն այդ 11 հազար ընտանիքն պահպանում է նպաստ ստանալու հնարավորությունը, այլ ևս 1000 ընտանիք է ընդգրկվում համակարգում: Ես կարծում եմ, որ սա շատ ճիշտ որոշում է: Մենք ընդհանուր առմամբ անընդհատ նպաստի գործող համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք ենք ցուցաբերում, բայց նաև մեր նախանշվող բարեփոխումներից առաջ շատ կարևոր է, որ այս քայլերով, այս անցումային ժամանակաշրջանում հնարավորություն տանք, որպեսզի ոչ միայն նպաստառու ընտանիքները, այլև ընդլայնված ևս 1000 ընտանիք ադապտացիոն մի շրջան անցնեն»:

Սակայն, վարչապետի խոսքով, այդ ընտանիքները պետք է իմանան, որ նպաստով երբեք ոչ մի ընտանիք աղքատությունը չի հաղթահարելու: «Ձգտել շարունակել մնալ նպաստի համակարգում՝ նշանակում է ձգտել շարունակել մնալ աղքատ ընտանիքի կարգավիճակում: Եվ մենք ասում ենք, որ այն ընտանիքները, որոնց անդամները աշխատունակ են, նրանց համար աղքատությունը հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ աշխատանքը, որի համար մենք պետք է ստեղծենք բոլոր՝ և՛ հարկային, և՛ վարկային, և՛ կրթական պայմանները: Այս համակարգի զարգացման արդյունքում, երբ աշխատունակ մարդիկ մեր աջակցությամբ սկսեն իրենց կարիքները հոգալ, սա մեզ հնարավորություն կտա, որ անաշխատունակ մեր հայրենակիցների սոցիալական կարիքներն ավելի արդյունավետ կարողանանք սպասարկել»,-ընդգծել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այս որոշմամբ փաստորեն ապահովվում է անցնցում անցումային շրջանը:

Զարուհի Բաթոյանը մանրամասներ է ներկայացրել նաև «Նպաստ+» ծրագրի ընթացքի վերաբերյալ և նշել. «Գյուղատնտեսական աշխատանքով, անասնապահությամբ զբաղվոլու հնարավորություն էր ընձեռվել 25 ընտանիքի: Մենք առաջին մոնիթորինգն ենք իրականացրել 15 համայնքներում, որտեղ որևէ խախտում և որևէ անհամապատասխանություն չենք գրանցել: Հակառակը՝ բնակինչերն իրենց գոհունակությունն են հայտնում, և գրեթե բոլորն առաջարկ են ներկայացնում՝ այս ծրագրերն ընդլայնելու և պահպանելու: Այսինքն՝ ոչ թե մեկանգամյա ծրագիր իրականացնելու, այլ այն դարձնելու լայնածավալ պետական քաղաքականություն»:

Նիկոլ Փաշինյանը ևս ընդգծել է այդ ծրագրի կարևորությունը և նշել. «Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ճիշտ ըմբռնեն, թե մենք ինչի համար ենք դա անում: Դա անում ենք, որպեսզի իրենք դուրս գան աղքատության նպաստի համակարգից: Մենք դա անում ենք, որպեսզի իրենք աշխատանքով կարողանան իրենց ընտանիքի կարիքները բավարարել: Ուզում եմ ասել, երբ ասում են շարունակական լինի, այո՛, մենք պատրաստ ենք, որ այս ծրագիրը շարունակական լինի, բայց այն պետք է նաև հիմնված լինի արդյունքների վրա»: Վարչապետի գնահատմամբ՝ անհրաժեշտ է վերլուծության արդյունքում հասկանալ, թե ծրագրից օգտվող քանի ընտանիք է դուրս գալիս նպաստի համակարգից, քանիսն են հայտարարագրում, որ կառավարության աջակցությամբ աղքատությունը հաղթահարել են և այսուհետ իրենք կհոգան իրենց ընտանիքի կարիքները: «Ինչքան շատ լինի այդպես վարվող քաղաքացիների թիվը, ինչքան շատ մարդ դուրս գա նպաստի համակարգից - ընդ որում մենք նպաստը մեկ տարով բոլոր դեպքերում պահպանում ենք և այդ մարդկանց ժամանակ ենք տալիս, որպեսզի դուրս գան նպաստի համակարգից - այնքան մեծ միջոցներ կտրամադրենք այս խնդիրը լուծելու համար: Այդ մարկանց պետք է նաև խրախուսել, որ նրանք հաջորդ փուլով ներգրավվեն «խելացի անասնագոմերի» ծրագրի մեջ: Այսինքն՝ մենք մարդկանց պետք է զարգացման տրամաբանության մեջ դնենք և ոչ թե ինչ որ, մի ստատիկ վիճակ պահելու»: