Այսօր՝ 2020-11-24 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Պատահականություն է», որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են. «Հրապարակ»

 

«Իհարկե, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չի իրականացվում, ընդամենը առաջարկում են՝ դիմում գրի-գնա, չի գրում՝ քրգործ են հարուցում, որ հասկանա՝ «ուզի-չուզի, պետք է գրի»։

Իհարկե, «Ադեկվադներին» դիմակավորված անձանց միջոցով գետնին պառկեցնելով բերման ենթարկելու մեջ ոչ մի քաղաքական բան չկա՝ կասկածներ կային զենքի-թմրանյութերի, բերել են ոստիկանություն, պարզվել է՝ չկա, բաց են թողել։

Իհարկե, «անտիֆեյք» կայքի ղեկավար Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելն էլ է օրինական, ուղղակի պատահականություն է, որ կայքը բացահայտում է իշխանությունների թաքուն կյանքը։ Ու պատահականություն է, որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: