Այսօր՝ 2020-05-29 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Իշխանությունը կոշտ գործիքակազմ է պատրաստում Ծառուկյանի դեմ. «Հրապարակ»

 

«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տևական ժամանակ գտնվում է իշխանության խոշորացույցի տակ․ քրեական գործեր են հարուցվում նրա ընկերության տնօրենի նկատմամբ, ստուգումներ են անում բիզնեսներում։ Սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունն ավելի կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ երկրում նոր քաղաքական գործընթացներ և իշխանության նկատմամբ դժգոհություն է հասունանում։

ԲՀԿ առաջնորդը թերևս կանխազգում է այդ հեռանկարը, և պատահական չէ, որ երեկ չնայած ԱԺ-ում նիստ չկար, բայց նա եկել էր խորհրդարան և լրագրողների հետ ճեպազրույցում հատուկ շեշտեց, որ անթույլատրելի է համարում ընտանիքներին քաղաքականության մեջ ներքաշելը. «Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ, որ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: