Այսօր՝ 2020-04-06 | RSS | FACEBOOK

Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը. «Փաստ» «Քրեական ենթամշակույթի դեմ պայքա՞ր». Կասկածելի դրվագներ՝ ոստիկանության հրապարակված տեսանյութերում. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանի դեմարշը. «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի. «Փաստ» Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ երկրորդ և երրորդ նախագահների դատավարության հետքերով. «Ժողովուրդ» «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան. «Հրապարակ» Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ. «Փաստ» 2019 թվականին նախարար Ռուստամ Բադասյանը 16 000 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար է ստացել. Analitik.am Իր թիմակիցներին մեղադրելով՝ նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը. Գևորգ Գրիգորյան Դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին. ՀՀԿ հայտարարությունը Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. «Հրապարակ» Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես» «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» «Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են թիվ ապահովել՝ մեկ մլն դրամ. «Հրապարակ» Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը. «Փաստ» Մեկնարկում է Մեծ պահքի շրջանը. 48 օր «Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան
Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ. «Ժողովուրդ» Ռուստամ ջան (չեմ քծնում), քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Արփինե Հովհաննիսյան Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան

 

ատմությունից հայտնի են բազմաթիվ ավանտյուրիստներ՝ Մատա Հարին՝ պարուհի եւ լրտես, Շեվալյե դ՛Էոնը՝ տրանսվենտիստ ու նույնպես լրտես, Ջեյմս Բրուկը՝ առաջին սպիտակամորթ հնդկական ռաջան, Կոնչինո Կոնչինին՝ Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչի սիրեկանը, կոմս Կոլիոստրոն, Կոմս Սեն-Ժերմենը, Մարիա Պտին՝ Պարսկաստանում Ֆրանսիայի ինքնակոչ դեսպանը եւ այլն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը: Նա նշել է.

«Առանց ավանտյուրիստների համաշխարհային պատմությունը կաղքատանար։ Ավանտյուրստներն, որպես կանոն, ստեղծագործ անձինք են, օժտված վառ երեւակայությամբ։ Նրանք խախտում են ընդունված նորմերը, պարզ տրամաբանության կանոնները, չեն հարգում քրեական օրենգիրքը։

«Ավանտյուրիստը» բառացի նշանակում է արկածախնդիր։ Նրանք կարողանում են անհավանական հաջողությունների հասնել, սակայն, երբ մուտք են գործում մեծ քաղաքականություն, ապա նրանց արկածները, իրենց համար, տխուր ավարտ են ունենում:

Բազմաչարչար, բայց տաղանդավոր հայ ժողովուրդը համաշխարհային փառքի հասած ավանտյուրիտներ մարդկությանը չի նվիրել։ Ավիակոնստրուկտորներ, ֆիզիկոսներ, դերասաններ, ռեժիսորներ, անգամ կայսրեր մենք ունեցել ենք, բայց այս հարցում դեռ ասելիք ունենք:

Եթե իսպանացիները մարդկությանը տվել են կոնկիստադորներ, որոնք նույնպես ավանտյուրիստներ էին, անգլիացիները՝ հռչակավոր ծովահեններ, ապա մեր խաչագողերն ընդամենը տեղական նշանակության, մեծ երեւակայություն չունեցող արկածախնդիրներ են եղել:

Սակայն, այսօր, կարծես թե այդ բացը լրացվում է։ Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում։

Ավանտյուրիստները սիրում են ռիսկային արկածներ, երբեմն անիմաստ փորձություններ։ Դա նրանց էությունն է, որից չեն կարողանում հրաժարվել։ Դա նրանց հոգեբանության անբաժան էությունն է։ Աֆյոռան, ավանտյուրան, ընդունված նորմերի եւ քրեական օրենսդրության խախտելու ձգտումն իրենց արյան մեջ է, առանց դրանց կյանքը կորցնում է իմաստը։ Աֆյոռաները նրանց համար ինքնահաստատման միջոց են:

Դա մարդու տեսակ է, շատ դեպքերում ներկաների ու մասնակիցների համար բավականին զվարճալի, սակայն որքանով է հետաքրքիր եւ զվարճալի, երբ ավանտյուրիստը, դառնալով երկրի ղեկավար, ինքնահաստատվում է երկրի ճակատագրի հաշվին: