Այսօր՝ 2020-05-29 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Երթուղային տաքսիների նկատմամբ վերահսկողությունը կխստացվի. «Հայաստանի Հանրապետություն»

 
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումները քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի hետ համատեղ մշակում են նոր փաթեթ՝ հատկապես թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսամոտորային ուղևորափոխադրումների ամբողջ համակարգը կարգավորելու համար: Ենթադրվում է, որ օրենսդրական փաթեթը որոշ սահմանափակումներ կկիրառի, մասնավորապես, երթուղային տաքսիների նկատմամբ՝ առավել խստացնելով տեխզննման պայմաններն ու հաճախականությունը:

Բացի այդ, ըստ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ուղղված դիմում-բողոքների, վերջին մի քանի ամիսներին հայտնաբերվել են հարյուրավոր նմանատիպ դեպքեր, կազմվել են արձանագրություններ, կան վարույթներ, որոնք ընթացքի մեջ են: Ի՞նչ է նախատեսվում նոր օրենսդրական փաթեթով՝ «ՀՀ»-ի խնդրանքով պարզաբանում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը: Նրա խոսքով, այժմ հարյուրավոր չլիցենզավորված տրանսպորտային միջոցներ, տաքսիներ ներգրավված են միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում և փաստացի կատարում են բացառապես կանոնավոր ուղևորափոխադրում որոշակի երթուղով, ինչի հետևանքով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում տվյալ երթուղին օրենքով սահմանված կարգով սպասարկող կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների համար։ Լրացուցիչ գործիքակազմ է անհրաժեշտ, որպեսզի կարողանան բացառել միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումները տաքսիների միջոցով։

Որպես պարտադիր պահանջ՝ տեսչական մարմինը պատրաստվում է վերահսկողության ընթացքում հետևել օրենքի պահանջների պահպանմանը ուղևորափոխադրողների կողմից, այն է՝ ավտոմեքենան պետք է կողային դռներին ունենա համապատասխան գրառում, այդ թվում՝ նվազագույն արժեքի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին օգտվելուց առաջ տեղեկացված լինի, թե մոտավորապես ինչ արժեքով է կատարվում ուղևորափոխադրումը: Տանիքին պետք է տաքսու համապատասխան նշան ունենա և կահավորված լինի պարտադիր սակագնային չափիչով»,-գրում է թերթը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: