Այսօր՝ 2020-05-29 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Բանակում «լավ տղեն» պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ ու խելացի սպան ու զինվորը. Նորայր Նորիկյան

 

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բանակում իրավիճաին:

Սա արդարության ու վստահության ճգնաժամ է:

Ես պնդում եմ, որ բանակից պետք է արմատախիլ արվի ծեծն ու հայհոյանքը:

------------------------------------------------------------------------------

Արդարության ու վստահության ճգնաժամը մարդկանց հասցրել է այն աստիճանի վհատության, որ մահացած զինծառայողի դին փորձում են ոտքով բերել Երևան:

Մարդիկ չե՛ն հավատում իրավապահ մարմիններին, չե՛ն հավատում զինված ուժերի ղեկավարության խոսքերին և ցանկանում են ստանալ մեկ պարզ հարցի պատասխան. Ինչու՞:

Սա արժեքային ճգնաժամ է և ահազանգ, որ այլևս չի կարող այսպես շարունակվել, որ զինված ուժերում անհրաժեշտ է որակապես փոխել տիրող մթնոլորտը՝ զինծառայողների փոխհարաբերություններում ստեղծելով իրապես քաղաքակիրթ ու փոխադարձ հարգանքի հիման վրա կառուցված հարաբերություններ:

Ես պնդում եմ, որ Զինված ուժերում հանցավոր աշխարհի բարքերի ներթափանցումը չափազանց բացասական երևույթ է: Այդ արժեքների գործունեության արդյունքում անխուսափելիորեն խաթարվում է օրինականության սկզբունքը, զինված ուժերի կանոնակարգերը, հեղինակազրկվում է սոցիալական արդարության գաղափարը, ոտնձգության թիրախում հայտնվում զինծառայողների անձնական արժանապատվությունը:

Սրան զուգահեռ, այդ արժեքները կրող անձինք փորձում են ստեղծել իրենց պատկերացրած ոչ ֆորմալ վարքականոնները, ինքնատիպ սոցիալական միջավայրը, արդյունքում կառուցվում է հանցավոր մի համակարգ՝ հիմնված խեղաթյուրված չափանիշների և մարդկային հարաբերություններին խորթ պատկերացումների վրա:

Ես պնդում եմ, որ բանակից պետք է արմատախիլ արվի ծեծն ու հայհոյանքը:

Որևէ զինծառայող, անկախ իր պաշտոնից և ունեցած կոչումից, շարքայինից մինչև գեներալ չպետք է ենթարկվի որևէ նվաստացման:

Այն սպան, ով հայհոյեց և նվաստացրեց որևէ զինվորի, նա կորած անձնավորություն է, և պետք է շատ արագ մեկուսացվի անձնակազմից:

Եվ ճիշտ հակառակը, այն զինվորը, ով չենթարկվեց իր վերադասին, ով փորձ արեց սահմանել սեփական խաղի կանոնները, որոնք դուրս են բանակային կանոնակարգերի սահմաններից, նոյնպես պետք է մեկուսացվի:

Անհրաժեշտ է հասնել նրան, որ սպան բանակում իրական հեղինակություն վայելի, որը կկառուցված չլինի վախի, բռնության ու սպառնալիքի վրա:

Որևէ կասկած չունեմ, որ այսպես կոչված ՛՛հեղինակությունները՛՛ պետք է չեզոքացվեն, հանցավոր մտայնությամբ ու արժեքներով առաջնորդվող զինծառայողների հետ պետք է տարվի շատ խիստ ու հետևողական աշխատանք՝ այդ մտայնությունն իսպառ վերացնելու համար:

Զինված ուժերի ղեկավարումը բացառապես պետք է իրականացվի ֆորմալ ինստիտուտների, ասել է թե զինվորական կանոնակարգի ոգուն և տառին համապատասխան՝ առանց որևէ բացառության:

Բանակում ՛՛լավ տղեն՛՛ պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ ու խելացի սպան ու զինվորը:

Հիշե՛ք, բանակը շատ զգայուն է և շատ ծանր է տանում խտրականությունը: Զինվորների միջև խտրականության դրսևորումը հոգեբանական սթրես է ստեղծում մյուսների մոտ:

Ավելի՛ն, գնալով համոզվում եմ, որ անհրաժեշտ է խորապես վերանայել սպայական կազմի իրավասությունների ծավալը:

Սպայական կազմը պետք է լիարզ-եք հնարավորություն ունենա իրացնելու օրենքներով ու կանոնագրքերով իրեն վերապահված բոլոր լիազորությունները...