Էրդողանի անդրադարձը «Շուշիի հռչակագրին» և «Զանգեզուրի միջանցքին» ermenihaber.am
|
![]() |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ներկայացրել է Ադրբեջան կատարած այցի օրակարգը: Նա նշել է, որ Ադրբեջանի «մշակութային մայրաքաղաք» Շուշիում քննարկել են բոլոր ոլորտներում 2 երկրների միջև համագործակցությունը խորացնող քայլերը, սեղանին են դրվել այն հարցերը, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային երկրների խաղաղության, կայունության և բարօրության համար:
Լրագրողի հարցին, թե արդյոք «Շուշիի հռչակագրով» նախատեսվում է թուրքական ռազմաբազա բացել Ադրբեջանում, Էրդողանը պատասխանել է, որ այդ հարցը հրապարակված (պայմանագրի) հոդվածներից դուրս չի գտնվում: Նրա խոսքով՝ սակայն, այս պահին ամենակարևորը սահմանների անվտանգության ապահովումն է: Ըստ Էրդողանի՝ այդ հարցի հետագա զարգացման վրա կարող են ազդել Ալիևի և Պուտինի հանդիպումները:
Նյութն առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում