Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Լավրովը Չավուշօղլուի հրավերով մեկնում է Թուրքիա․ermenihaber.am

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 30-ին կմեկնի Անթալիա։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն թուրք-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:

Հանդիպման վերաբերյալ հայտարարություն է հրապարակել նաև ՌԴ արտգործնախարարությունը, որի համաձայն՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և սևծովյան տարածաշրջանում:

Լավրովի այցի օրակարգում են նաև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի և Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության ապահովման խնդիրները` հաշվի առնելով 2021թ. հունիսի 22-ից երկկողմ ուղևորային թռիչքների ամբողջական վերականգնումը: