Իտալիան հաղթեց Բելգիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ․armsport.am
|
![]() |
Իտալիայի հավաքականը Մյունխենում առավելության հասավ Բելգիայի ընտրանու նկատմամբ: 31-րդ րոպեին Բարելլան առաջ մղեց իտալացիներին: 13 րոպե անց Ինսինյեն կրկնապատկեց իտալացիների առավելությունը: Մինչև ընդմիջման գնալը բելգիացիները կրճատեցին հաշվի հավասարակշռությունը: 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Լուկակուն:
Այսպիսով, Իտալիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի ընտրանու հետ: