ՊՊԾ աշխատակիցները պարգեվատրվել են․«Հրապարակ»
|
![]() |
«ԱԱԾ պետական պահպանության ծառայության կազմավորման առթիվ Արարատ Միրզոյանը երեկ պարգևատրել է ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին, ոլորտի այլ ծառայողների, ինչպես նաև իր անվտանգությունն իրականացնող մի շարք աշխատակիցների՝ ի դեմս ԱԺ նախագահի անվտանգության բաժնի պետի տեղակալ Արմեն Վարդանյանի։Սարգիս Հովհաննիսյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշանվերով։
Ուշագրավ է, որ սույն անձը 2020 թվականի դեկտեմբերի 20-ին նույնպես պարգևատրվել էր Արարատ Միրզոյանի կողմից՝ «Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները«գերազանց և բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար նա ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգևատրվել՝ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների հետ միասին։ Ի դեպ, այդ օրերին սույն աշխատակիցներին մեղադրում էին նրանում, որ նրանք նոյեմբերի 9-ին չկարողացան ԱԺ նախագահին փրկել ամբոխի զայրույթից, և նա հիվանդանոց ընկավ՝ ծանր վնասվածքներով։
Կես տարվա մեջ երկու անգամ նույն անձին պարգևատրելու իմաստը ո՞րն է։Սրանում, թերևս, խորհրդանշական իմաստ կա։Նախ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կարգադրության մեջ նշվում է, թե պարգևատրում է ՊՊԾ «տարելիցի» կապակցությամբ, ինչը վկայում է այն մասին, որ ԱԺ-ում այլևս գրագետ մարդ, սրբագրիչ չի մնացել։ Երկրորդը․ հավանաբար, ԱԺ նախագահն ու ԱԺ այս կազմն արդեն ճամպրուկային տրամադրություններ ունեն, և ամեն ինչ նրանց աչքին «ողբերգական» է երևում՝ տարելից, հոգեհանգիստ և այլն։ Խորհրդարանի աշխատակազմը, օրինակ, վստահ է, որ սա Արարատ Միրզոյանի հրաժեշտի հրամանն է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։